Ձյուն, մառախուղ ՀՀ ճանապարհներին, Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար          Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը       Տեսանյութ.Դռնբացեքի արարողություն, երբ պետք է բացվեն Աստծո Արքայության դռներն ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ    

25 հոկ 2018 10:17

«Ժողովուրդ».ՀՀԿ-ն հույսը չի կտրում.ռեյտինգային ընտրակարգի միջոցով նույնիսկ դեկտեմբերին կրկին հայտնվելու են խորհրդարանում

«Ժողովուրդ».ՀՀԿ-ն հույսը չի կտրում.ռեյտինգային ընտրակարգի միջոցով նույնիսկ դեկտեմբերին կրկին հայտնվելու են խորհրդարանում«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցությունը որոշել է հեշտությամբ չզիջել դիրքերը՝ փորձելով խորհրդարանը ժամկետից շուտ արձակվելուց եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անկացնելուց առաջ վերջին պայքարը մղել:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանք մտադիր են առաջիկայում տապալել ՀՀ ընտրական օրենսգրքի նոր նախագծի ընդունումը: ՀՀԿ նպատակն է անել այնպես, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով, հետեւաբար՝ ռեյտինգային ընտրակարգով: Այդպես նրանք հույս ունեն՝ռեյտինգային ընտրակարգի միջոցով նույնիսկ դեկտեմբերին կրկին հայտնվելու են խորհրդարանում, այն էլ՝ լինել երկրորդ ուժը: Ավելին, մի շարք անհատների հետ ՀՀԿ-ականները պայմանավորվածություն ունեն, որ առաջադրվելու են իրենց ընտրացուցակով եւ այդպես ձայն են բերելու: Հետաքրքիր է՝ դեռ կա՞ն մարդիկ, որ պատրաստ են պայքարելու ՀՀԿ-ի ցուցակով, ՀՀԿ-ի համար, ընդ որում՝ պայքարել իրենց հեղինակության հաշվին: Հետաքրքիր է:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր