Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

26 հոկ 2018 17:20

Թմրավաճառ ներգաղթյալները հաշվեհարդար են տեսել աղջկա հետ

Թմրավաճառ ներգաղթյալները հաշվեհարդար են տեսել աղջկա հետՀռոմում աֆրիկյան ծագում ունեցող երեք տղամարդու ձերբակալել են 16-ամյա Դեզիրե Մարիտոնիի սպանության կասկածանքով: Այս մասին գրում է The Local պարբերականը:
26 և 43-ամյա երկու սենեգալցու բերման են ենթարկել հոկտեմբերի 25-ին: Հաջորդ օրը ոստիկանությունը ձերբակալել է երրորդ կասկածյալին՝ 40-ամյա նիգերիացուն: Նրանք կմեղադրվեն խմբակային բռնաբարության և թմրանյութեր տարածելու մեջ:
Երեքն էլ դատապարտված են եղել թմրավաճառության համար:
Հռոմի ոստիկանները փնտրում են առնվազն ևս մեկ կասկածյալի:
16-ամյա Մարիոտինիին մահացած են հայտնաբերել հոկտեմբերի 19-ի գիշերը, Սան Լորենցո շրջանի լքված շինությունում, արտակարգ ծառայություններ անանուն զանգից հետո: Իրավապահների կարծիքով՝ աղջկան թմրանյութերի միջոցով անգիտակից վիճակի են հասցրել և սեռական բռնության ենթարկել: Մահվան հստակ պատճաառը հայտնի չէ:
Քաղաքի բնակիչները ծաղիկներ և մոմեր են բերել շինության մոտ, որտեղ տեղի է ունեցել սպանությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր