Պատերազմ մեր ազգային ինքնության դեմ, որում մենք պարտվելու իրավունք չունենք          Հիվանդանոցում խուլիգանություն արած տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր       Եկեղեցին շատ ավելին է տեսել իր պատմության մեջ, քան նիկոլյան շանտաժի այս խղճուկ փորձերն են, վստահ եմ կհաղթահարի նաև այս փորձությունը    

29 մայիս 2025 21:29

LinkedIn Local Yerevan 2025․ բիզնես նեթվորքինգ նոր ձևաչափով

LinkedIn Local Yerevan 2025․ բիզնես նեթվորքինգ նոր ձևաչափովԲիզնես համայնքի համար ամենասպասված միջոցառումը գալիս է կրկին իր շուրջը միավորելու գործարարներին, հիմնադիր և գործադիր տնօրեններին, թոփ մենեջերներին և ջերմ մթնոլորտում հալեցնելու բիզնես շփումների բոլոր սառույցները։

2024 թվականին նեթվորքինգի այս ձևաչափն առաջին անգամ հաջողությամբ ներդրվեց Հայաստանում, իսկ այս տարի LinkedIn Local Yerevan-ը վերադառնում է՝ հարստացած նոր գործիքակազմով, ձևաչափերով՝ ամրապնդելու բիզնես կապերն ու ստեղծելու համագործակցության նոր հնարավորություններ։
 

LinkedIn Local Yerevan 2025-ի առաքելությունն է՝ խթանել արդյունավետ նեթվորքինգը գործարար միջավայրում՝ ապահովելով հարթակ, որտեղ յուրաքանչյուր մասնակից կկարողանա հանդիպել ոլորտի առաջատար մասնագետներին, գտնել համագաղափարակիցներ և ձևավորել գործընկերային նոր հարաբերություններ։

Inspire, Innovate, Inconnect․ այս բանաձևումն է LinkedIn Local Yerevan 2025-ի կարգախոսը, որը քայլ առ քայլ մոտեցնում է հաջողակ բիզնեսին՝ գաղափարական ոգեշնչումից նորարարական քայլերով մինչև արդյունավետ կապերի ձևավորում։

Միջազգային նեթվորքի մեթոդաբանության կիրառումը LinkedIn Local Yerevan 2025 միջոցառման շրջանակներում բացելու է նոր հնարավորություններ արժեքավոր կապերի ու փոխշահավետ համագործակցությունների կառուցման համար։

Այս տարի նեթվորքինգն անցկացվելու է երկու ձևաչափով՝

•Ֆասիլիտացված՝ նվազագույն ժամկետում առավելագույն կապերի ստեղծում
•Ինդուստրիալ՝ թիրախային համագործակցությունների ստեղծում

LinkedIn Local Yerevan 2025 միջոցառմանը որպես մենթորներ հանդես են գալու բիզնեսի ոլորտում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մարդիկ, այդ թվում՝

•Արմեն Դարբինյան
•Զարմինե Զեյթունցյան
•Արփի Կարապետյան 
•Կարեն Գրիգորյան
•Դավիթ Անանյան 
•Բակուր Մելքոնյան
•Աշոտ Հովանեսյան 
•Մարիամ Համբարձումյան 

Ի դեպ, այս տարի միջոցառմանը ներկա են լինելու նաև դեսպաններ և փոխդեսպաններ։

Եվ չմոռանանք կարևորի մասին՝ միջոցառման հասույթի 10%-ը փոխանցվելու է ՄԵՄ-ին՝ «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ին՝ պահպանելով բիզնեսի սոցիալական պատասխանատվության գաղափարախոսությունը։

Գրանցման և հավելյալ մանրամասների համար՝ այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր