Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

26 դեկ 2018 12:15

2019-ը Խոզի տարի է. ինչպիսին կլինի այն բոլոր նշանների համար. Տեսանյութ

2019-ը Խոզի տարի է. ինչպիսին կլինի այն բոլոր նշանների համար. ՏեսանյութԱրեւելյան աստղագուշակի համաձայն 2019 թվականը Խոզի տարի է: Առասպելը վկայում է, որ Խոզը վերջինն էր, որ եկել էր Նոր Տարվա տոնակատարությանը: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Ի՞նչ է այն բերելու աստղագուշակի այլ նշանների համար:
 
Հոգատար եւ հեռանկարային տարի է բոլոր նշանների համար: Թուլանում է կարիքի եւ բացասականի հանգույցը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Ավելի հեշտ է իրականություն դարձնել բոլոր անիրատեսական իղձերը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի, կլինեն դեպքեր, երբ կազգաք, որ գոհ եք կյանքից: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:
 
Մուկ. Կայունություն, որը վստահություն է առաջացնում վաղվա օրվա համար: Մեծ խնդիրների բացակայություն եւ հաջողություն:
 
Ցուլ. Հաջող տարի է նրա համար: Նա շատ բարձունքների կարող է հասնել դիմացկունության եւ աշխատանքի շնորհիվ:
 
Վագր. Եթե մի կողմ դնի զգացմունքայնությունը եւ սկսի առաջնորդվել մտածողությամբ, ապա կհասկանա, թե ինչ էր որսում ողջ անցյալ տարվա ընթացքում:
 
Նապաստակ. Հստակ դասավորումներ, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ծրագրավորվել է:
 
Վիշապ. Այս տարին բոլոր չափանիշներով կլինի շատ ավելի լավը նախորդից:
 
Օձ. Նրա համար ավելի լավ ժամանակներ են եղել: Հատուկ ուրախություններ չկան:
 
Ձի. Կյանքի մակարդակի զգալի բարելավում, բայց բավականաչափ խնդիրներ կլինեն:
 
Այծ. Ուրախանալու շատ առիթ կա, երջանկություն, սեր, գումար, հաջողություն:
 
Կապիկ. Կսկսի շնչել ավելի հանգիստ: Մանեւրելու ավելի շատ տեղ կունենա: Ավելի շատ գումար եւ հարմարավետություն:
 
Աքաղաղ. Կգնա ռիսկի, բայց հաջողված: Կհարստանա եւ ձեռք կբերի հեղինակություն: Վառ հետաքրքրություններ, անմոռանալի շրջագայություններ:
 
Շուն. Շաքարե ոսկորները կպակասեն, բայց նա ձեռք կբերի նոր կապեր եւ կապվածություններ:
 
Խոզ. Եկել է նրա ժամանակը, բոլոր փոփոխությունները բերելու են բարիք: Փող, հանրաճանաչություն, երջանկություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր