Ողբերգություն չէ, որ նոր օրենսգիրքը չընդունվեց.Ամենակարևորն այն էր, որ ռեյտինգային ընտրակարգը չլիներ.Սասուն Միքայելյան
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-05/1527061732_-.png)
Նա հորդորեց ողբերգություն չդարձնել այն, որ նոր օրենսգիրքը չընդունվեց: «Ամենակարևորն այն էր, որ ռեյտինգային ընտրակարգը չլիներ, քանի որ, ժողովրդի մեջ միշտ դժգոհություն է առաջացրել դա: Միշտ իրարից նեղանալ, նորից պիտի ռեյտինգայինը մտնի, բարեկամ, հարազատ իրարից նեղանալ, իրար դեմ հելնել: Իսկ որ ընդհանուր համամասնականն անցներ, շատ նորմալ կլիներ, հիմի չի անցել, ի՞նչ անենք»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ ըստ էության նոր կառավարությունն իր խոստումը չի պահում, քանի որ հայտարարել էր, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների պետք է գնալ նոր օրենսգրքով, նա պատասխանեց, որ նոր կառավարությունն առաջարկ էր արել, ներկայացրել էին քննարկման, չի անցել, իրենք ինչ անե՞ն: «Ձայն ապահովել կարողանալ-չկարողանալը որն ա, մեր կուսակցությո՞ւնն ա, մենք ենք արե՞լ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են, տարբեր մարդիկ»,- նշեց նա: Միքայելյանն ասաց, որ հին օրենսգրքով էլ նորմալ ընտրությունների են գնալու, ինչո՞ւ են դա սարքել հայոց հարցը: