Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

29 հոկ 2018 18:50

ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Հայաստանում Ջոն Բոլթոնի հայտարարությունների առնչությամբ

Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժինը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունների առնչությամբ հանդես է եկել մեկնաբանությամբ։
«Վերջերս Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ–ում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի «հրաժեշտի» խոսքը։ Նա հրապարակայնորեն հրահանգներ էր տալիս երկրի ղեկավարությանը տնտեսական քաղաքականության հարցերում եւ տեղի հասարակական կազմակերպություններին շռայլ ֆինանսավորում խոստանում՝ կառավարությանը նկատմամբ հսկողության համար:
Թվում էր, թե ներքին գործերին ուղղակի միջամտությունից չտարբերվող ավելի մեծ սանձարձակություն չի լինում: Պարզվեց՝ այդպես չէ:
Օրերս Երեւան ժամանած ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը հրապարակայնորեն պահանջեց, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կաղապարներից» (առանձնապես չթաքցնելով, որ խոսքը ՌԴ–ի հետ ավանդական բարեկամության մասին է): Նա նաեւ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Ն. Փաշինյանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Բնականաբար, չմոռացավ գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսական փոխարեն։
Ընդ որում, Երեւանում Ջ. Բոլթոնի բոլոր հայտարարությունները քննադատության են արժանի։ Հրաշալի միտք է հնչել հոկտեմբերի 25-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում. «Հայաստանի համար իրապես արմատապես կարեւոր է ամբողջապես ինքնիշխան լինելը, ոչ թե կախյալ կամ ենթակա լինել հավելուրդային արտաքին ազդեցությանը։ Լավ կլիներ, որ Ջ. Բոլթոնը խորհեր սեփական խոսքերի շուրջ»,–ասված է մեկնաբանությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր