Ո՞ւր է գործուղվել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. ասուլիսը չեղարկվել է

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից փոխանցել են, որ նախարարի գործուղման մասին առայժմ որևէ տեղեկություն հայտնել չեն կարող. «Այս պահին ոչ մի ինֆորմացիա չենք կարող տալ, առաջիկայում պաշտոնապես կհայտարարենք»:
Ճշտող հարցին, թե այցը նախատեսված չէր, հնարավո՞ր է դեպք է պատահել, որը պատճառ է հանդիսացել Դավիթ Տոնոյանի հապշտապ գործուղմանը, ՊՆ լրատվության ծառայությունից պատասխանել են, որ որևէ լիազորություն չունեն առանց պաշտոնական հայտարարության որևէ տեղեկություն տրամադրելու: