Տեսանյութ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ամանորի ուղերձը          Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը       Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին    

31 հոկ 2018 10:04

«Հրապարակ».Կաշառք չկա, աշխատավարձը չեն բարձրացնում, էլ ինչ ա մնում.Ճո աշխատակիցների բողոքը

«Հրապարակ».Կաշառք չկա, աշխատավարձը չեն բարձրացնում, էլ ինչ ա մնում.Ճո աշխատակիցների բողոքը    «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության ծառայության Վանաձորի ստորաբաժանման աշխատակիցները դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից: Նրանք այնքան վրդովված են, որ նույնիսկ եկել-հասել են Երեւան՝ ոստիկանապետին իրենց բողոքը հայտնելու:
ՃՈ աշխատակիցները բողոքում են իրենց վիճակից: Նրանք իրենց բնակության վայրերից կիլոմետրեր հեռու են ծառայում, բայց ամեն օր գնում-գալիս են աշխատանքի, կաշառք չկա, աշխատավարձերն էլ չեն բավականացնում գնալ-գալու ճանապարհածախսին: Լավ մեքենաները ծանոթով են բաշխվում: Եթե ծանոթ չունես, հաճախ փչացող տրանսպորտային միջոցով ես աշխատանքի գնում: Նորոգելու համար գումար չկա:
«Հեղափոխությունից հետո միայն ասում են, որ իբրեւ բան է փոխվել: Է՛լ կաշառքներ, է՛լ հովանավորչություն, է՛լ ծառահատումներ՝ ամեն ինչը մնացել է նույնը»,- հայտնում է մեր աղբյուրը:
Վալերի Օսիպյանը նրանց չի ընդունել, իր աշխատակազմից մեկին հանձնարարել է ընդունել վանաձորցիներին: Կիրակի օրն ընդունելությունը կայացել է: ՃՈ աշխատակիցներին խոստումներ են տվել, եւ նրանք որոշել են առայժմ սպասել:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր