Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

02 նոյ 2018 11:27

Պատվաստանյութ՝թրոմբի դեմ

Պատվաստանյութ՝թրոմբի դեմՀավանաբար, բոլորն են տեղյակ թրոմբների վտանգավորության մասին. թրոմբը կարող է մարդուն սպանել հաշված վայրկյանների ընթացքում՝ առանցքային անոթներով արյան հոսքը փակելով: Մարդկանցից շա տերը թրոմբների առաջացումից խուսափելու համար հատուկ դեղեր են խմում, որոնք արյունը ջրիկացնում են: Սակայն այս դեղամիջոցները մեծացնում են արյունահոսությունների վտանգը: Օսակայի համալսարանի գիտնականները ներկայացրել են առավել անվտանգ այլընտրանք՝ S100A9 նոր պատվաստանյութը:
Պատվաստանյութն արդեն ստուգել են կրծողների վրա, եւ պարզվել է, որ այն ներարկումից հետո ավելի քան 2 ամիս թրոմբների առաջացումից արդյունավետորեն պաշտպանել է: Կարեւորն այն է, որ պատվաստանյութը աուտոիմունային ռեակցիաներ չի առաջացնում եւ չի մեծացնում արյունահոսությունների զարգացման հավանականությունը:
Հայտնի է, որ S100A9 պատվաստանյութը համեմատել են նաեւ կլոպիդոգրելի հետ, որը ստանդարտ թերապիայի միջոց է: Պարզվել է, որ նոր պատվաստանյութը եւ հակակոագուլյանտը հավասարապես արդյունավետ են գործել:
Գիտնականներն այժմ փորձարկումները շարունակում են եւ հույս ունեն մոտ ապագայում լիարժեք կլինիկական հետազոտություններ անցկացնել: Բայց կարեւոր է հասկանալ, որ մարդկանց եւ լաբորատոր մկների օրգանիզմի աշխատանքում մեծ թվով տարբերություններ կան: Այս պատճառով գիտնականները դեռեւս չեն կարող համոզված լինել, որ մարդու իմունային համակարգը պատվաստանյութին նույն կերպ կարձագանքի, ինչպես մկների օրգանիզմը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր