Իրանը «սիմետրիկորեն կարձագանքի» ԱՄՆ ցանկացած հարձակման կամ սպառնալիքի էլեկտրաէներգիայի հետ կապված          Աբովյան քաղաքում. «Kia»-ն կոտրել է ծառն ու կողաշրջվել, կա 1 զոհ, 3 վիրավոր, մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում       ԱՄՆ-ն ցամաքային գործողություն է պլանավորում Իրանի Խարկ կղզին գրավելու համար. The Jerusalem Post    

02 նոյ 2018 21:08

Կատարյալ գերեզմանատուն` այն ինչ եղել է տարիներ առաջ Ազգային Ժողովի շենքի փոխարեն

Կատարյալ գերեզմանատուն` այն ինչ եղել է տարիներ առաջ Ազգային Ժողովի շենքի փոխարեն Քվեարկադուլ
Մարդը հոգու, բանականության և մարմնի ներդաշնակ միասնության արդյունք է: Մարդը ապրում և աշխատում է սոցիալական միջավայրում: 
 
Մարդկանց դժգոհությունը արտահայտելու հազարավոր ձևեր կան՝ խռովել, զանգերին չպատասխանել, շրջվել, համարը ջնջել, նկարը պատռել, թքել, անպատվել, նախատել, աշխատավարձը կտրել, մեքենան խազել և այլն և այլն:
Ինչպես նաև քաղաքական դժգոհությունները. հացադուլ՝ հաց կա, բայց չեք ուտում մինչև Ձեր պահանջը չկատարվի, գործադուլ՝ գալիս եք աշխատանքի, բայց չեք աշխատում, դասադուլ՝ գալիս եք դասի, բայց չեք մասնակցում:
 
Քվեարկադուլը, որ կազմակերպեցին Ազգային ժողովում, մի տեսակ անհասկանալի բան էր: 
Նախ, որ դժգոհողները երկրի բարձրագույն իշխանություն էին ներկայացնում և ում դեմ էին քվեարկադուլ անում՝ Աստծո՞ թե՞ ժողովրդի, և ինչ է նշանակում, մարմինը կա, հոգին և բանականությունը բացակայում են:
Կատարյալ գերեզմանատուն` այն ինչ եղել է տարիներ առաջ Ազգային Ժողովի շենքի փոխարեն:
Հովիկ Խալիկյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր