Տեսանյութ.«Պայքարը շարունակվում է». մեկնարկել է ավանդական ջահերով երթը
Մեկնարկել է ամենամյա ջահերով երթը։ Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։Ինչպես ամեն տարի, այս տարի ևս երթը մեկնարկեց Թուրքիայի դրոշի այրումով՝ որպես խորհրդանշական գործողություն՝ ուղղված ցեղասպանության և դրա ժխտման դեմ։ Այս տարվա Ջահեով երթի խորագիրն է՝ «Պայքարը շարունակվում է»:
Երթը առաջնորդում են ջահակիրները, որոնց հետևում քայլում են ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի պատանիները։ Նրանք կրում են այն երկրների դրոշները, որոնք ճանաչել և դատապարտել են 111 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։
