Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

03 նոյ 2018 12:53

Հայկական մաֆիան ռուսական-եվրասիական այլ հանցավոր խմբավորումների հետ մեծ ֆինանսներ ունի

Հայկական մաֆիան ռուսական-եվրասիական այլ հանցավոր խմբավորումների հետ մեծ ֆինանսներ ունիԳերմանիայում ոստիկանությունը երեք տարի փորձել է ձերբակալել հայկական մաֆիայի անդամներին: Հայաստանի դեսպանատան օգնությունն ընդունել խորհուրդ չի տրվել, գրում է Spiegel-ը:«Պայքար օրենքով գողերի դեմ» գաղտնի գործողությունը կազմակերպել և իրականացրել է Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունը:
Նշվում է, որ Գերմանիայում հայկական այդպիսի շրջանակը վերահսկվում է ռուսական-եվրասիական կազմակերպված հանցախմբերի կողմից:
Հետաքննությունն սկսվել է 2014-ի հուլիսին, երբ Էրֆուրտում հրաձգություն տեղի ունեցավ: 42 մարդու դեմ 14 քրեական գործ բացվեց: Նրանց կասկածում էին ֆինանսական մեքենայությունների մեջ:
Հայկական մաֆիան՝ ռուսական-եվրասիական այլ հանցավոր խմբավորումների հետ, մեծ ֆինանսներ ունի և կարող են սպառնալ իրավական պետության հիմքերին: Սակայն ապացույցների քիչ լինելու պատճառով հետաքննությունը դեռ մեղադրանքներ չի առաջադրել ու քրեական գործեր չի հարուցել:
Բեռլինում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի իրավապահներին առաջարկել է իր օգնությունը հայկական մաֆիայի դեմ պայքարում, սակայն Քրեական ոստիկանությունը խորհուրդ չի տվել չհամաձայնել, քանի որ չեն բացառել, որ օրենքով գողերը կարող են կապեր ունենալ Հայաստանի պետական կառույցների հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր