Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

09 փետ 2021 15:05

«Միացյալ կովկասյան մաֆիա».Inosmi.ru-ն` Եվրոպայում չեչենների, վրացիների, հայերի մասնակցությամբ հանցավոր կլանների գործունեության մասին

Inosmi.ru-ն ներկայացրել է պատմաբան-արևելագետ Դմիտրի Դոբրովի վերլուծական հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է վրացիների, չեչենների և Կովկասի այլ բնակիչների` ամեն գնով Եվրամիության անդամ երկրներում հաստատվելու թեմային: Դոբրովի խոսքով՝ այս հարցն արդեն իսկ ԵՄ-ում վրդովմունքի պատճառ է դարձել ու ակտիվացրել,  խախտումների շարունակական բնույթ կրելու դեպքում, «անայցագրային» ռեժիմի պահանջների չեղարկման մասին խոսակցությունները: Մինչդեռ Գերմանիայում արդեն խոսում են «միացյալ կովկասյան մաֆիայի» ձևավորման մասին:


Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հեղինակի հոդվածը.


«Վերջերս Չեչնիայի կազմակերպված հանցավորության խնդիրն առանձնահատուկ արդիականություն է ստացել Եվրամիությունում: Արաբական և չեչենական հանցագործ կլանների միջև բախումների մասին ավելի ու ավելի շատ տեղեկություններ են ստացվում: Սկսելով ծառայել Մերձավոր Արևելքում կազմակերպված հանցավորության «հին» իշխանություններին՝ չեչենները ձեռք են բերել ինքնուրույն կարգավիճակ և այժմ ցանկանում են ստվերային բիզնեսի իրենց բաժինը ստանալ: Եվրոպացի վերլուծաբանները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ դեպի Եվրոպա չեչենական ներթափանցման հիմնական ուղի է դարձել Լեհաստանը:


Անցյալ դարի 90-ականներից չեչենների զգալի մասը Լեհաստանի տարածքով ժամանել է Գերմանիա: Այս մարդկանց մեծ մասը որպես փախստական ապաստան է հայցել քաղաքացիական պատերազմի պատճառով: Ըստ Դուբլինի արձանագրության՝ նրանք պետք է մնային Լեհաստանում, այսինքն՝ ժամանման առաջին երկրում, բայց լեհերը հաջողությամբ «քշել են» նրանց դեպի Եվրոպա: Այս ամենի ֆոնին Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նորվեգիայում և Ավստրիայում առաջացել են չեչենների փոքրաթիվ համայնքներ, որոնք հայտնի են դարձել իրենց կողմից հրահրված բազմաթիվ բախումներով, ինչպիսիք են Դիժոնում և Բեռլինում անցյալ տարվա անկարգությունները:


«Չեչենական» խնդիրը հատկապես սուր է Ավստրիայում: Վիեննական «Մամուլ»-ի (Die Presse) տվյալներով, ալպյան հանրապետության չեչենական համայնքի անդամների թիվը գերազանցել է 35 հազարը, որից մոտ կեսը բնակություն է հաստատել Վիեննայում: Չեչենների համար ինտեգրումը դժվար է, քանի որ նրանք նոր բնակության վայր են բերում իրենց պատմական հայրենիքի հետ կապված խնդիրներ և բախումներ, շատ հաճախ տեղի են ունենում միջչեչենական «բախումներ»՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հիմքերով, կատարվում են սպանություններ: Իրավիճակը հատկապես բարդ է ծնողների վերահսկողությունից դուրս եկող չեչեն երիտասարդների շրջանում, նրանց մեջ արմատական իսլամիզմի գաղափարներ են տարածվում, և այս անձանցից շատերն անգամ մեկնում են Սիրիա՝  ջիհադիստների կողմից կռվելու համար:


Հեղինակը նկատում է՝ Եվրոպայի իրավապահ մարմինների օրակարգում է մնում Կովկասից Եվրամիություն որոշ անձանց կողմից ապօրինի ներթափանցման խնդիրը: Վիեննայի «Ստանդարտ» պարբերականը (Der Standard) գրում է, որ Վրաստանի քաղաքացիները շարունակում են քաղաքական ապաստան հայցել Ավստրիայից, Գերմանիայից, Շվեդիայից և Ֆրանսիայից՝ չնայած դրա համար հիմքեր չունեն: 2017 թվականին Վրաստանի ու Եվրամիության միջև անայցագրային ռեժիմ հաստատվելուց հետո վրացիների համար փախստականի կարգավիճակ ստանալը շատ ավելի է բարդացել: Սահմանված կանոնների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիներին թույլատրվում է Շենգենյան գոտում մնալ ոչ ավելի, քան երեք ամիս՝ կախված ֆինանսական միջոցների առկայությունից: Անայցագրային ռեժիմը իրավունք չի տալիս ապրել, աշխատել և սովորել Եվրոպայում: Բացի այդ, այն մարդիկ, որոնք առանց այցագրի են այցելում տարածաշրջան, քաղաքական ապաստանի իրավունք չունեն, քանի որ նրանց երկրները «ժողովրդավարական» են համարվում:


Այնուամենայնիվ, վրացիների, չեչենների և Կովկասի այլ բնակիչների` ամեն գնով ԵՄ-ում հաստատվելու շարունակական փորձերը վրդովմունք են առաջացնում Եվրամիությունում, որը խստացնում է անայցագրային ռեժիմի պահանջները և սպառնում է չեղարկել այս ռեժիմը՝ խախտումների շարունակական բնույթ կրելու պատճառով: Հոդվածագիրն այս առնչությամբ շեշտում է, որ չնայած այն փաստին, որ անայցագրային ռեժիմի համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017 թվականից, այնուամենայնիվ մոտ 3.5 հազար վրացի արդեն հաջորդ տարի քաղաքական ապաստան է հայցել Գերմանիայից:


Գերմանիայի իրավապահ մարմինները ուշադրություն են հրավիրում հետևյալ փաստի վրա. չնայած թվային առումով, ավելի քիչ վրացիներ են ժամանում Գերմանիա, քան այլ ազգության մարդիկ, սակայն նրանց մեջ հանցագործների տոկոսը անհամաչափորեն ավելի բարձր է: Դա պայմանավորված է նրանով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հարյուրավոր վրացի «օրենքով գողեր» բնակություն են հաստատել հենց եվրոպական երկրներում: Գերմանական լրատվամիջոցներում նրանք հայտնի են որպես «թալանչի գողեր», «Ստալինի վրիժառուներ» և «սպառնալիք Արևելքից» բնորոշումներով:


Հեղինակը շեշտում է՝ ավելի քան մեկ տասնամյակ Վրաստանը փորձում է դառնալ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ, սակայն, ըստ եվրոպական դիտորդների, դրա հնարավորությունը դեռևս չունի: Միևնույն ժամանակ, այս հանրապետության քաղաքացիների կողմից 2017-ից հետո Եվրամիություն ազատ մուտքի հնարավորությունը հանգեցրել է այն փաստին, որ տասնյակ հազարավոր վրացիներ փորձել են «ապաստան ստանալու» հայցելով հաստատվել Եվրոպայում: Դոբրովն այս առնչությամբ ընդծում է՝ ԵՄ երկրների մեծ մասը կոշտ է վերաբերվում այս հարցին և մերժում է դիմումների ճնշող մեծամասնությունը: Այնուամենայնիվ, ապաստան հայցողները դիմում են իրավական հնարքների, և շատ դեպքերում նրանց հաջողվում է «մարդասիրական հիմքերով» հաստատվել ԵՄ անդամ երկրներում:


«Հենց այս կերպ է վրացական անձնագիր ունեցող չեչեն ահաբեկիչ Զելիմխան Խանգոշվիլին հաջողվել առանց ապաստանի իրավունք ստանալու Գերմանիայում մնալ: Խանգոշվիլին գնդակահարվել էր Բեռլինում 2019 թվականի օգոստոսին: Դրանից հետո նրա կնոջն ու երեխաներին գերմանական իշխանությունների կողմից տրվել էր քաղաքական փախստականի կարգավիճակ»,- հիշեցնում է հոդվածագիրը:


Միևնույն ժամանակ, նորեկները շատ խնդիրներ են առաջացնում եվրոպական իրավապահ մարմինների համար: Վրացիներն ու չեչենները հանցավոր համայնքներ են կազմակերպում: Ինչպես նշում է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի քրեական վարչությունը (Kriminalamt), նրանց այդ հարցում ակտիվորեն օգնում են նրանք, որոնք արդեն իսկ հաստատվել են Գերմանիայում: Միայն պաշտոնական տվյալների համաձայն՝ Գերմանիայում ապրում է ավելի քան 25 հազար վրացի: Կովկասից եկած մարդիկ մասնագիտանում են կազմակերպված կողոպուտների, շորթումների և գողությունների, իսկ վերջերս նաև`ստորգետնյա բուքմեյքերական տոտալիզատորների (խաղադրույքային համակարգ,- Tert.am) ոլորտներում:


Հեղինակն այս առնչությամբ հոդվածում հիշեցնում է ARD հեռուստաալիքի ռեպորտաժը «բուքմեյքերական մաֆիայի» մասին, որի հիմքում Կովկասից եկած մարդիկ են, որոնք ստեղծել են Եվրոպայի ամենավտանգավոր հանցավոր խմբավորումներից մեկը: Գերմանիայում ոստիկանությունն արդեն խոսում է «միացյալ կովկասյան մաֆիայի» մասին, որում ընդգրկված են վրացիներ, հայեր, ասորիներ, քրդեր ու չեչեններ: Այդ կապակցությամբ, Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը բազմիցս պահանջել է խստացնել երկիր մուտք գործելու պայմանները` անայցագրային ռեժիմով մուտքի հնարավորություն ունեցող անձանց համար:


Անցյալ դարի 90-ական թվականներից Լեհաստանը մեծ թվով չեչեններ է ընդունել, որոնք փախել են Կովկասում քաղաքացիական պատերազմների հետևանքով: Լեհերը սկզբում գործում էին «Ռուսաստանի թշնամիները մեր բարեկամներն են» սկզբունքով: Այնուամենայնիվ, հետագայում պարզ է դարձել, որ չեչենները մահմեդականներ են և, հետևաբար, նրանք խորթ տարր են կաթոլիկական Լեհաստանում: Այս ամենի հետևանքով Լեհաստանի իշխանությունները սկսել էին չեչեններին «ուղղորդել» հարևան Գերմանիա: 2002-2017 թվականներին 36 հազար չեչեն քաղաքական ապաստան հայցելու խնդրանքով դիմել է Գերմանիայի իշխանություններին:


Ինչպես տեղեկացրել է Բեռլինի RBB հեռուստաալիքը, միայն 2017 թվականին են գերմանական իշխանությունները հասկացել, որ մեծ թվով սովորական հանցագործների հետ մեկտեղ մի շարք ահաբեկիչներ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» խմբավորման անդամներ, ներթափանցել են չեչեն փախստականների շարքեր և ապաստան հայցել Գերմանիայում: 


Գերմանական ոստիկանության վստահեցմամբ՝ հատուկ վտանգ է ներկայացնում այն, որ չեչեն կազմակերպված հանցավոր խմբավորումների շատ անդամներ ունեն մարտական փորձ, նրանք ունեն համախմբվածության ամենաբարձր մակարդակը՝ ի տարբերություն Եվրոպայի այլ հանցավոր էթնիկական խմբերի: Որպես օրինակ նշվում է ֆրանսիական Դիժոնի դեպքերը, երբ 2020 թվականի ամռանը չեչեն «մարտիկները» ընդամենը «ավագների մեկ սուլոցից հետո» օրերի ընթացքում Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից և Ավստրիայից հասել էին արաբ թմրավաճառների հետ «մարտի»-ն մասնակցելու: Ինչպես նշում է BKA-ն, չեչենները վճռական են բռնության և զենքի ծայրահեղ միջոցներ կիրառելու հարցում, ինչը սպառնում է ոստիկանությանը և անվտանգության ուժերին:


Հեղինակն իր հոդվածում նկատում է, որ անցյալ դարի 90-ականներից Իսպանիան դարձել է վրացական «քրեական կլանների ամենակարևոր հարթակը»: Այս երկիրը գրավել է վրացական կազմակերպված հանցավոր խմբերին՝ իր կլիմայով, հարավին բնորոշ հյուրընկալությամբ և, առաջին հերթին, լիբերալ օրենսդրությամբ: Ըստ իսպանական ոստիկանության, վրացական կազմակերպված հանցավոր խմբավորումները հանցավոր ցանց են ստեղծել ամբողջ երկրում՝ առաջին հերթին Մադրիդում, Բարսելոնայում, Մալագայում, Սևիլիայում, Ալիկանտեում և Բիլբաոյում:


Գողությունների կտրուկ աճը ստիպել է իսպանական ոստիկանությանը հետաքննություն սկսել, որը 2016-ին վերաճել է «Այկոն I» գործողության, որի ընթացքում ձերբակալվել են ազգությամբ վրացի 50 անձ: Դրանից հետո իսպանական ոստիկանությունը պարբերաբար հատուկ գործողություններ է իրականացնում, որոնցում ներգրավվել են նաև վրացի իրավապահները: 2017 թվականին «Այկոն II» գործողության ընթացքում ձերբակալվել էր վրացական կազմակերպված հանցավոր խմբի 61 անդամ: Գործողությանը մասնակցել են Եվրոպոլը, Իսպանիայի, Ֆրանսիայի և Վրաստանի ոստիկանության ծառայությունները: 2019 թվականին Իսպանիայում ձերբակալվել է տարբեր երկրներից ավելի քան հարյուր քրեական հեղինակություն, այդ թվում՝ Վրաստանի 25 քաղաքացի և օրենքով գող»:
 
Թարգմանությունը՝  tert.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր