Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

03 նոյ 2018 15:13

«Գնացեք ռուսին բռնաբարողին գտեք». Գյումրիում փակել են դատախազության դիմացի փողոցը

«Գնացեք ռուսին բռնաբարողին գտեք». Գյումրիում փակել են դատախազության դիմացի փողոցըԳյումրիում ռուս կնոջը բռնաբարության փորձ կատարելու մեջ մեղադրվող 28-ամյա տաքսու վարորդի հարազատներն ու հարևանները փակել են Շիրակի դատախազության դիմացի Հաղթանակի փողոցը` պահանջելով անհապաղ ազատ արձակել տղային: Ըստ հարազատների` նա հոկտեմբերի 29-ին, ժամը 08.30-ին  տանն է եղել ու որևէ առնչություն չունի ռուս կնոջ հետ կատարված դեպքի հետ: «Քննիչն անգործության է մատնված, նա իր հեշտին է նայում, ոնց կարող են անմեղ տղայի հեղինակության հետ խաղալ: Ոչ մեկիս չեն հարցաքննել: Հիշում եք, մեր հային Ռուսաստանում խալաթ հագցրեցին, իսկ քննչականում տեսնեիք ինչ հյուրասիրության էին կազմակերպել ռուսներին, եթե իրար հետ գործ են անում, ուրեմն Գյումրիում ոչինչ չի փոխվել: Չեն կարող աշխատել, թող հրաժարական տան. Ինչպես երևում է հեղափոխությունը Գյումրի չի հասել: Ոչ մեկիս չեն հարցաքննել: էս ինչ կինո է, եթե էդ կնոջը բռնաբարել են, թող գնան բռնաբարողին գտնեն: Փողոցը չենք բացի մինչև մեր տղային ազատ չարձակեն»:
Հարևանների ասելով` տղան պարկեշտ վարքագիծ ունի, նա նոր է նշանվել, պատրաստվում են հարսանիքին: Մայրը հայտարարեց, որ եթե հարցին անհապաղ լուծում չտան, հացադուլ կհայտարարի, իսկ հարազատները նշեցին, որ կտեղափոխվեն Երևան ու կփակեն կառավարության շենքը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր