Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

05 նոյ 2018 20:37

Հակաօքսիդանտային հավելումները խթանում են չարորակ ուռուցքների առաջացումը

Հակաօքսիդանտային հավելումները խթանում են չարորակ ուռուցքների առաջացումըՇվեդիայի Գյոթեբուրգի համալսարանում անցկացված հետազոտությունները նոր ապացույցներ են տվել, որ հակաօքսիդանտային հավելումները կարող են խթանել չարորակ ուռուցքների աճը՝ արագացնելով քաղցկեղի առաջացումը: Մասնավորապես, փորձերի արդյունքում հաստատվել է այդ հավելումների վնասակար ազդեցությունը մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի առաջացման վրա:
Հետազոտության հեղինակները նշում են, որ վերջին տարիներին գիտնականները ավելի հաճախ են սկսել կասկածել հակաօքսիդանտային հավելումների քաղցկեղից պաշտպանելու արդյունավետության վրա: Գիտնականները ուսումնասիրել են հակաօքսիդանտների ազդեցությունը մարդու և կենդանիների քաղցկեղածին հյուսվածքների վրա: Պարզվել է, որ մարդու և կենդանիների թոքերի և մաշկի քաղցկեղածին հյուսվածքները ակտիվանում են որոշակի հակաօքսիդանտների ազդեցությունից:
Հայտնի է, որ դրանք կարող են քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ՝ ազդելով օրգանիզմի հյուսվածքները վնասող ազատ ռադիկալների՝ մոլեկուլների վրա: Հիմքեր են առաջացել պնդելու, որ «հակաօքսիդանեները պաշտպանում են ոչ միայն առողջ, այլև քաղցկեղածին հյուսվածքները»:







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր