Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

17 ապր 2019 16:57

Չծխողների շրջանում թոքերի ուռուցքների թիվը զգալիորեն աճել է. որն է պատճառը

Չծխողների շրջանում թոքերի ուռուցքների թիվը զգալիորեն աճել է. որն է պատճառըՈչ ոք չի ժխտում, որ ծխելը հանգեցնում է թոքերի քաղցկեղի: Վիճակագրությունն, իրոք, ցույց է տալիս, որ թոքերի ուռուցքների բոլոր դեպքերի 85-93%-ը պատճառը ծխելն է: Այնուամենայնիվ, վերջին տարիներին չծխողների շրջանում թոքերի ուռուցքների թիվը զգալիորեն աճել է: Օրինակ, Մեծ Բրիտանիայում 7 տարում այն կրկնապատկվել է:

Փորձագետները շեշտում են, որ չծխողների մոտ թոքերի քաղցկեղը սովորաբար հայտնաբերվում է ավելի ուշ փուլերում, քանի որ ոչ ոք չի ենթադրում ծխողների հիվանդության առկայությունն այս կատեգորիայի մարդկանց շրջանում: Բացի դրանից, նրանց մոտ գրեթե չեն արտահայտվում ծխողների թոքերի քաղցկեղի դասական ախտանիշները, ինչպիսիք են կրծքավանդակի ցավը կամ արյունով հազը: Բայց ինչն է հանդիսանում նման չարորակ նորագոյացությունների առաջացման պատճառը մարդկանց մոտ, որոնք երբևէ չեն դիպել ծխախոտի:

Կա տեսություն, ըստ որի, չծխողների շրջանում թոքերի ուռուցքների առաջացման պատճառ են հանդիսանում, այսպես կոչված, անկայուն օրգանական բաղադրիչները, որոնք անջատվում են կոսմետիկ միջոցների օգտագործման և սնունդ պատրաստելու ժամանակ: Հենց այս պատճառով է, որ թոքերի քաղցկեղը ավելի հաճախ հանդիպում է չծխող կանանց, քան տղամարդկանց մոտ: Այս բաղադրիչները օդի հետ ներթափանցում են թոքերը և վնասում բջիջները: Դրանք պարունակվում են բազմաթիվ ապրանքների, ներառյալ ներկերի, օդը թարմացնող նյութերի և մաքրող միջոցներ մեջ:
Մեկ այլ տեսությամբ ենթադրվում է, որ, ընդհանուր առմամբ, վնասակար օդը թոքերի ուռուցքային հիվանդություններ է առաջացնում:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր