Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

07 նոյ 2018 15:07

ՊԵԿ նախագահի հեղափոխական առաջարկը. չինովնիկների ազգականները՝ հարվածի տակ

ՊԵԿ նախագահի  հեղափոխական առաջարկը. չինովնիկների ազգականները՝ հարվածի տակՀարկային օրենսգրքում փոփոխություններով, 18-65 տարեկան՝ ID քարտ (հանրային ծառայությունների համարանիշ) ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները եկամուտների հայտարարագիր կունենան: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել էր ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նախատեսվում է, որ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարից:
ՊԵԿ նախագահի առաջարկը հեղափոխական է, և այն կարող է շեշտակի հարված հասցնել կոռուպցիային: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իշխանության կոռումպացված ներկայացուցիչները մշտապես փորձել են իրենց սեփականությունը և ահռելի կարողությունը գրանցել իրենց հետ հեռու ազգակցական կապ ունեցող անձանց անունով, որպեսզի իրենց և իրենց ընտանիքի անդամների հայտարարգրերում դրանք չարտացոլվեն:
ՊԵԿ-ի այս նախաձեռնությամբ, երբ հայտարարգիր ներկայացնեն բոլորը, ապա չինովնիկների զոքանչները, վարորդները և այլ մտերիմներ չեն կարողանա թաքցնել իրենց անունով գրանցված կարողության իրական տերերին:
Եվ եթե սրանց էլ գուամրեն, որ ապօրինի հարստացումն այլևս քրեականացված է, ապա կարելի է  վստահ ասել, որ կոռուպցիայի մակարդակը կիջնի, քանի որ ապօրինի կարողությունը թաքցնելը տասնյակ անգամ կդժվարանա:
Հիշեցնենք նաև, որ այս գաղափարի մասին տարիներ շարունակ խոսել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նախկին վարչապետը այս մեխանիզմը լավագույնն էր համարում կոռուպցիայի դեմ պայքարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր