Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը          ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ       Տեսանյութ.Արցախցիները հավաքվել են Աբովյանի մուտքի մոտ՝ միանալու Բագրատ Սրբազանի քայլերթին    

07 նոյ 2018 21:10

Նախկին զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելը առողջության համար օգտակար է

Չնայած տարածված կարծիքին, որ նախկին զուգընկերների հետ հարաբերությունները վերականգնելու փորձերը ավելի մեծ հիասթափություն ու ցավ են բերում, Ուեյնի համալսարանի (Միչիգան նահանգ, ԱՄՆ) հետազոտողները հայտնաբերել են «ex-sex»-ի հակառակ արդյունքը:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, «ex-sex»-ն իսկապես օգնում է հարաբերություններում առաջ շարժվել, ազատվել դեպրեսիայից եւ ավելի դրական տրամադրություն ունենալ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Archives of Sexual Behavior ամսագրում:
Գիտնականների խումբը նշում է, որ նախկին զուգընկերոջ հետ սեքսը նվազեցում է բաժանվելուց հետո հոգեբանական անհարմարավետությունը, օգնում հին հարաբերություններում բոլոր կետերը դնել «i»-ի վրա եւ առաջ շարժվել:
Սա ամենեւին առաջին հետազոտությունը չէ, որում նշվում է նախկին զուգընկերոջ հետ ինտիմ կապի դրական էֆեկտի մասին: Այսպես՝ դեռեւս 2012 թվականին Արիզոնայի համալսարանի մասնագետները, ուսումնասիրելով ամուսնալուծված 137 զույգերի վարքագիծը, հայտնաբերել են, որ բաժանվելուց հետո «ex-sex»-ն օգնել է ցավն ավելի լավ վերապրել նրանց, ովքեր դեմ էին ամուսնալուծվելուն:
Նախկինում բրիտանացի փորձագետ Թրեյսի Քոկսը նշում էր, որ կանայք «ex-sex»-ին հաճախ են դիմում իրենց անցյալի հարաբերությունները վերանայելու ցանկության պատճառով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր