Գործարար ասելով այսօր ազգի դավաճան են հասկանում. Գործարար» կուսակցության նախագահ Գեղամ Բաղդասարյան. Տեսանյութ

Գեղամ Բաղդասարյանը նշեց, որ «Գործարար» կուսակցությունը այժմ քննարկումների մեջ է տարբեր քաղաքական ուժերի հետ առաջիկայում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով. «Մենք գաղափարական և սկզբունքային քննարկումներ ենք տանում, որտեղ առաջնայինը սերնդափոխության հարցն է: Քաղաքական դաշտում պետք է երիտասարդների թիվը մեծ լինի,
և պարտադիր պետք է բացառվի նախկին դեմքերի,
հատկապես, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց արյունոտ ձեռքերով և կոռուպցիայի մեջ թաթախված մարդկանց ներկայությունը: Հակառակ պարագայում հեղափոխությունն արժեք չի ունենա»,-նշեց Գեղամ Բաղդասարյանը:
Գեղամ Բաղդասարյանը նաև դատապարտեց խորհրդարական ընտրություններում գործարարների նկատմամբ եղած բացասական վերաբերմունքը: «Չեմ հասկանում, այսօր ինչո՞ւ է գործարար բառը բացասական ընկալվում: Գործարար ասելով, ասօր ազգի դավաճան են հասկանում, գործարարին ցածրացնում, նրա դերը փոքրացնում են: Ես հիմա ուզում եմ կռիվ տալ բոլոր էն մարդկանց հետ, ովքեր կխաղան գործարարի անվան հետ: Ցանկացած ֆորմատով բանավեճի եմ հրավիրում բոլոր կուսակցությունների ընտրացուցակների առաջին համարներին՝ այս հարցի հստակեցման և քննարկման համար:
Ի վերջո,
չի կարելի այս աստիճան ճնշել գործարարին: Չպետ է բոլորին տանել, ընդհանրացնել նախկինում խորհրդարանում եղած մի քանի վատահամբավ օլիգարխների հետ»:
Հավելենք, որ «Գործարար» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին, ՏԻՄ ընտրություններից 1 ամսի առաջ: Այս պահի դրությաբ կուսակցությունը 3000-ից ավելի անդամ ունի:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում