Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

09 նոյ 2018 10:52

Զանգվածային ծեծկռտուք՝ Մոսկվայում.ձերբակալել են7 հայի և 1 դաղստանցու

Զանգվածային ծեծկռտուք՝ Մոսկվայում.ձերբակալել են7 հայի և 1 դաղստանցուՄոսկվայի Զելենոգրադսկի վարչական շրջանում նոյեմբերի 7-ի երեկոյան սառը զենքի կիրառմամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ 7 հայ: Ինչպես հաղորդում է «Вечерний курьер»-ը, միջադեպի հետևանքով տուժել է առնվազն մեկ մարդ: Այլ տվյալներով՝ վիրավորվել է երեք մարդ, որոնք հոսպիտալացվել են:

Ոստիկանությունը ձերբակալել է ծեծկռտուքի մասնակիցներից 8-ին՝ 7 հայի և 1 դաղստանցու, որոնք արդեն վկայություն են տվել: Ընդհանուր առմամբ որպես վկա ոստիկանական բաժանմունք է ներկայացվել 12 մարդ:

Մոսկովյան բժիշկներն արդեն հաստատել են, որ բուժօգնության համար հիվանդանոց է դիմել մեկ մարդ, որը վնասվածքները ստացել է դանակահարման հետևանքով: Տուժածը դաղստացի է, որը, ենթադրաբար, ծեծկռտուքի մասնակիցներից մեկն է եղել:

Նշվում է, որ վիրավորում ստացած դաղստանցու վրա հարձակում գործելու մեջ կասկածվում է ծեծկռտուքին մասնակցած հայերից մեկը:
 
 



 
 


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր