Իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները          Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին       Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները    

10 նոյ 2018 12:44

ԱՄՆ–ի հայաշատ նահանգում արտակարգ դրություն է

ԱՄՆ–ի հայաշատ նահանգում արտակարգ դրություն էԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող հրդեհի հետևանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
ԱՄՆ նախագահը կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին:

Վերջին տվյալներով` հրդեհն արդեն 9 անձի կյանք է խլել, որից 5-ի դիակները հայտնաբերվել են այրված ավտոմեքենայի մեջ։
Հրդեհված բնակավայրերից տարհանել են մոտ 250 000 մարդու։
Փարադայս քաղաքի բնակչությունը` 27 000 մարդ, տարհանվել է ամբողջությամբ։
Հիշեցնենք` Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհը սկսել էր տարածվել չորեքշաբթի` նոյեմբերի 8-ին։
Հրդեհն արդեն 36 000 հեկտար տարածք է ընդգրկել։ Կրակը ոչնչացրել է 7 000 շինություն, հիմնականում` բնակելի տներ։
Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ 38-ամյա Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ 41-ամյա Քանյե Ուեսթն իրենց 3 երեխաների հետ նախօրեին տարհանվել են Քալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով:
«Օդանավակայան վերադառնալու և այնտեղ վայրԷջք կատարելուց հետո ընդամենը մեկ ժամ ունեի, որպեսզի հավաքեի ամենաանհրաժեշտ իրերը: Աղոթում եմ, որպեսզի ոչ ոք չտուժի այդ սարսափելի հրդեից»,- Instagram-ի իր էջում գրել է Քարդաշյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր