Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն          Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ       Բանակցություններում ԱՄՆ բոլոր առաջարկները հակասում են Իրանի սկզբունքներին    

11 նոյ 2018 20:31

ՀՀԿ-ն կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին՝ հայտնի է առաջին համարը

ՀՀԿ-ն կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին՝ հայտնի է առաջին համարըՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ամփոփելով ՀՀԿ խորհրդի նիստը։ Նա ասաց, որ կուսակցության քաղաքական թեւը ներկայացված կլինի ցուցակում։ Ըստ նրա, եթե իրենք իշխանություն չեն, դա դեռ չի նշանակում, որ անելիք չունեն քաղաքականությունում։  Ըստ Սարգսյանի իրենք ունեն բավարար փորձ պատրաստվելու առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։
Նշենք, որ նիստում ՀՀԿ առաջին փոխնախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը։ Վերջինս էլ գլխավորելու է ՀՀԿ համամասնական ցուցակը։ Նա ասաց, որ բոլոր նրանք, ովքեր ընդգրկված են համամասնական ցուցակում, կառաջադրվեն նաեւ ռեյտինգային ընտրակարգով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր