Բացահայտել ենք գործող իշխանությունների ստերի շարան.Եթե Փաշինյանը սպիտակ է, ես սև եմ
Այսօր` նոյեմբերի 13-ին, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով հարցին, թե ինչու պետք է քաղաքացիները հավատան Հանրապետականին, ասաց` որովհետև իրենք բացահայտել են գործող իշխանությունների ստերի շարան, բացահայտել են, որ նոր իշխանությունները, քննադատելով Հանրապետական կուսակցությանը, հիմնական արտաքին քաղաքական կուրսը չեն փոխել. «Հարց եմ տալիս, Փաշինյանը մեզ քննադատում էր ԵԱՏՄ-ի, հայ-ռուսական հարաբերությունների համար, ՀԱՊԿ-ի համար, իսկ հիմա շատ մեծ հաճույքով շարունակում է հանրապետականի կուրսը, նույնը կուտակայինի մասով կարող եմ ասել, կամ կարմիր գծերի և տեսախցիկների»:
Շարմազանովի խոսքերով, ով էլ իրենց չի հավատում, պետք է ընտրի Փաշինյանին, քանի որ կա երկու բևեռ. «Ով դժգոհ է մեզանից, պետք է ընտրի Փաշինյանին, իսկ ով դժգոհ է Փաշինյանից, պետք է ընտրի մեզ, եթե իրական ընդդիմության կարիք ունի: Եթե Փաշինյանը սպիտակ է, ես սև եմ, խնդիր չկա»: