Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 նոյ 2018 21:00

Հայտնի է ՔՊ ցուցակի առաջին տասնյակը

Հայտնի է ՔՊ ցուցակի առաջին տասնյակըՑուցակների վերջնական կազմմանը և ԿԸՀ ներկայացնելուն հաշված ժամեր են մնացել (վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է՝ ժամը 18։00)։

Ըստ էության հիմնականում ցուցակները կազմված են, և հայտնի են առաջատարները։ Բնականաբար ամենից մեծ հետաքրքրություն կա իշխող կուսակցության՝ ՔՊ ցուցակի նկատմամբ և նաև դրանով է բացատրվում այն հույժ գաղտնիությունը, որ պահպանում են իշխանության ներկայացուցիչները այդ հարցում։

Այսօր երեկոյան կայանալիք ՔՊ վարչության նիստում այդ ցուցակը վերջնականապես կհաստատվի, սակայն մեզ հաջողվեց պարզել առաջին տասնյակի դասավորությունը։ Իհարկե, չի բացառվում, որ փոքրիկ փոփոխություններ կատարեն։ Բայց նախնական տեղեկություններով՝ ցուցակը կունենա հետևյալ տեսքը․
1․ Նիկոլ Փաշինյան
2․ Արարատ Միրզոյան
3․ Լենա Նազարյան
4․ Տիգրան Ավինյան
5․ Արայիկ Հարությունյան
6․ Ալեն Սիմոնյան
7․ Սասուն Միքայելյան
8․Զառա Բաթոյան
9․Սուրեն Պապիկյան
10․ Լիլիթ Մակունց
Հստակ որոշված է՝ ցուցակի բոլոր անդամները մասնակցելու են նաև ռեյտինգային ընտրակարգով՝ բացի Նիկոլ Փաշինյանից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր