Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

14 նոյ 2018 12:03

Մի 100 հատ մեքենա էլ մտնի անցակետ՝ պարալիզացվելու է.4 մեքենա արդեն ջարդել են. բողոքի ակցիա

Մի 100 հատ մեքենա էլ մտնի անցակետ՝ պարալիզացվելու է.4 մեքենա արդեն ջարդել են. բողոքի ակցիա«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ Տրանսպորտի և կապի նախարարության ուշադրությունը հրավիրելով Բագրատաշենի անցակետում կուտակված 300-ից ավելի և Վրաստանում կուտակված աջ ղեկերով մեքենաների խնդրին՝ առաջարկելով հարցի լուծման իրենց տարբերակները: «1500 մեքենա պատվիրված է և գալիս է սահման: Արդեն ունենք 4 մեքենա, որոնք մեծ մեքենաները ջարդել, թողել գնացել են: Եթե հիմա մի 100 հատ էլ մեքենա մտնի անցակետ, ուղղակի պարալիզացվելու է»,- բողոքում էին նախաձեռնության անդամները: Նրանք նշեցին, որ դեմ են աջ ղեկով մեքենաների՝ որպես պահեստամասեր ներկրվելուն, ինչպես նաև՝ ղեկը աջից ձախ տեղափոխելուն, որն իրենից վտանգ է ներկայացնում:
«Հնարային քննարկումների ժամանակ մարդիկ դուրս եկան, պայքարեցին իրենց աջ ղեկով մեքենաների ներմուծման համար, բայց արդյունքում էս վիճակն է: Մենք հույս ունեինք, որ Կառավարությունը կաջակցի մեզ այս հարցում, կվերանայի օրենքի նախագիծը, սակայն կարծես, նոր Կառավարությունն էլ միտք չունի հնի սխալները ուղղել»,- դժգոհում էին ակցիայի մասնակիցները: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների պահանջն այս պահին մեկն է՝ թույլ տալ ներկրել Բագրատաշենի անցակետում կուտակված աջ ղեկով մեքենաները և լսել այս խնդրի հետ կապված իրենց առաջարկները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր