Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

16 նոյ 2018 15:35

Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ.զորավարժություններ Հայաստանում և Ադրբեջանում

Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ.զորավարժություններ Հայաստանում և Ադրբեջանում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ այսօր հետեւել է ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Մասնավորապես զորքերը բարդ աշխարհագրական և եղանակային պայմաններում գրոհող խմբերով իրականացնում էին նոր բնագծերի գրավման գործողություններ։ Գրոհող խմբերը կիրառում էին նոր մարտավարություն և հատուկ տեխնիկական միջոցներ։
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ երկրի ԶՈւ զորամասերը «պայմանական հակառակորդի զինված հարձակումը հետ մղելու գործնական գործողություն են իրականացրել»:
Գումարտակային մարտավարական խմբերը հրթիռահրետանային, ավիացիոն ստորաբաժանումների եւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ հակահարված են հասցրել պայմանական հակառակորդին, նշված է հաղորդագրությունում: Նշվում է, որ վարժանքները տեղի են ունենում Նախիջեւանում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր