Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև    

16 նոյ 2018 18:45

Տեսանյութ.Ներսիկ Նազարյանը խլել է գործարարի բիզնեսը՝ տղան էլ հայտարարել, որ այն Սերժ Սարգսյանն է նվիրել պապայիս

Տեսանյութ.Ներսիկ Նազարյանը խլել է գործարարի բիզնեսը՝ տղան էլ հայտարարել, որ այն Սերժ Սարգսյանն է նվիրել պապայիսՀայացք մամուլի ակումբում Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի, գործարար Զուրաբ Շամոյանը, համասեփականատեր Կարեն Մարտիրոսյանը և փաստաբան Գուրգեն Գրիգորյանը խոսեցին  Զուրաբ Շամոյանի և Կարեն Մարտիրոսյանի կողմից տարիներ առաջ հիմնադրած համատեղ բիզնեսի և դրա շուրջ ծավալված սկանդալային կոռուպցիոն բացահայտումների շուրջ: 
 
Զուրաբ Շամոյանը տեղեկացրեց, որ տարիներ առաջ Հայաստանում մեծ ներդրումներ է արել, բիզնես ծրագիր սկսել: Քանի որ Զուրաբ Շամոյանը Վրաստանի քաղաքացի է եղել իր բիզնեսի գործընկեր համասեփականատերեր են եղել Հայաստանի քաղաքացի հանդիսացող իր ընկերը՝ Կարեն Մարտիրոսյանը և նրա զարմիկ Սերգեյ Մարտիրոսյանը:  
Բիզնեսը գրանցել են Վանաձորում, այնուհետև տեղափոխել Երևան: Որոշ ժամանակ անց Սերգեյ Մարտիրոսյանը «բացատրել» է, որ Հայաստանում բիզնեսում հաջողություններ ունենալու համար պարտադիր «տանիք» է պետք և առաջարկել, որ իրենց «տանիքը» լինի Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը. «Խորհրդակցեցինք, որոշեցինք, եթե պետք է, ուրեմն ինչպես բոլորը, այնպես էլ մենք: Ասացի, եթե կարգն այդպես է, պետք է, ուրեմն թող լինի: Մուծել ենք նրան այն բանի համար, որպեսզի մենք բիզնեսի հետ խնդիրներ չունենանք: Որքան շրջանառությունը մեծանում էր՝ «տանիքի գումարը» նույնպես մեծանում էր՝ 3000 ԱՄՆ դոլարից հասնելով 12 000-ի»,-նշեց Զուրաբ Շամոյանը:
 
Սկզբում Զուրաբ Շամոյանը  բիզնեսում ներդրել է 150 հազար դոլար, սակայն, երբ այն ընդլայնվել է, շրջանառությունը մի քանի անգամ մեծացել է, ձեռքբերված գույքերն ու ավտոմեքենաներն էլ միասին կազմել են մի քանի միլիոն դոլար:  
Զուրաբ Շամոյանի խոսքով, երբ արդեն բիզնեսը մեծ առաջընթաց է ունեցել Սերգեյ Մարտիրոսյանը, որը առաջարկել էր Ներսիկ Նազարյանին «տանիք» կանգնեցնել վերջինիս հետ որոշել են Զուրաբ Շամոյանին և Կարեն Մարտիրոսյանին այսպես ասած մեջտեղից հանել և իրենցով անել բիզնեսը: Իսկ արդեն 2015 թվականին Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը հանդիպել  է Շամոյանին ու Կարեն Մարտիրոսյանին հայտարարել՝ էլ բիզնես չունեք, ազատ եք. «Նա մեզ հետ հանդիպմանը ասաց, որ այդ բիզնեսը հորս նվիրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»: 
 
Կարեն Մարտիրոսյանը նույնպես վկայեց, որ այդ հանդիպմանն ինքն էլ է ներկա եղել: «Սերգեյ Մարտիրոսյանը մեզ ասաց, որ եթե ինչ-որ հարցեր ունեք, դիմեք Ներսիկ Նազարյանին: Մենք փնտրում էինք Ներսիկ Նազարյանին, սակայն այդ մարդը չբարեհաճեց հանդիպել մեզ հետ, որդին եկավ և այո ասաց, որ այդ բիզնեսը իր հորը նվիրել է հանրապետության նախագահ՝  Սերժ Սարգսյանը»: 
 
Զուրաբ Շամոյանը և Կարեն Մարտիրոսյանը նշեցին, որ տեղի է ունեցել խարդախություն, և իրենց բիզնեսում բաժնեմաս ունեցող Սերգեյ Մարտիրոսյանի միջոցով է այդ ամենը կատարվել: Նրանց խոսքով, Սերգեյ Մարտիրոսյանը և Ներսիկ Նազարյանն ունեն իրենց անունով միլիոնների սեփականություններ: Եվ այդ մասին վկայող փաստեր կան: 
 
Փաստաբան Գուրգեն Գրիգորյանի խոսքով էլ, մինչ այդ Սերգեյ Մարտիրոսյանը ունեցվածք չի ունեցել և այն ձեռք է բերել բիզնեսն իրենցով անելուց հետո: 
Իրենք դիմել են իրավապահ մարմիններին, սակայն, գործը անընդատ տեղափոխվում է մի ատյանից՝ դատախազությունից քննչական մարմիններ, այնտեղից էլ կրկին դատախազություն է գնացել. «Որևէ իրավապահ մարմին մեր ձեռքի տակ եղած ապացույցներին՝ ձայնագրություններին, ուշադրություն չի դարձրել, որտեղ Սերգեյ Մարտիրոսյանն ասում է, որ գումարները տվել է Ներսիկ Նազարյանին: ՀՔԾ-ում Զուրաբ Շամոյանին հարցրել են՝ դուք Ներսիկ Նազարյանին գումար տվե՞լ եք, երբ նա ասել է ՝ ոչ, ես նրան անձամբ չեմ տվել, քննիչն ասաց, ուրեմն գործը փակված է»,- նշեց Գուրգեն Գրիգորյանը, հավելելով, որ ոչ առերեսում են արել, ոչ՝ դատահաշվապահական փորձաքննություն: 
 
Երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո գործարարը կրկին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազին, ապա ՀՔԾ, սակայն գործը մի մարմինը կրկին կարճել է, մյուսն էլ արդեն տևական ժամանակ է ոչինչ չի պատասխանում: Բանախոսների համոզմամբ, գործը չի բացվում, քանի որ իրավապահ համակարգում փոփոխություններ տեղի չեն ունեցել, գործը քննում են նույն քննիչները, ինչ այն ժամանակ և գործում են հին կապերը: 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր