Տեսանյութ․Երևան-Սևան ավտոճանապարհին 2,000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել          Այսօր Քրիստոսի 12 առաքյալների և Ս․ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է       Մի օր Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով    

28 հուն 2019 18:22

Տեսանյութ.Գլխավոր դատախազը խուսափում է Ներսիկ Նազարյանի մասով քրեական գործ հարուցել. Զուրաբ Շամոյան

Տեսանյութ.Գլխավոր դատախազը խուսափում է Ներսիկ Նազարյանի մասով քրեական գործ հարուցել. Զուրաբ ՇամոյանHayacq.com-ի հարցազրույցը Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի, գործարար Զուրաբ Շամոյանի, նրա փաստաբան Գուրգեն Գրիգորյանի և Մարսերալ ընկերության պահեստապետ-գանձապահ Օմար Ջնդոյանի հետ:
 
Զուրաբ Շամոյանը տեղեկացրեց, որ տարիներ առաջ Հայաստանում մեծ ներդրումներ է արել, բիզնես ծրագիր սկսել: Քանի որ Զուրաբ Շամոյանը Վրաստանի քաղաքացի է եղել իր բիզնեսի գործընկեր համասեփականատերեր են եղել Հայաստանի քաղաքացի հանդիսացող իր ընկերը՝ Կարեն Մարտիրոսյանը և նրա զարմիկ Սերգեյ Մարտիրոսյանը:  
 
Բիզնեսը գրանցել են Վանաձորում, այնուհետև տեղափոխել Երևան: Որոշ ժամանակ անց Սերգեյ Մարտիրոսյանը «բացատրել» է, որ Հայաստանում բիզնեսում հաջողություններ ունենալու համար պարտադիր «տանիք» է պետք և առաջարկել, որ իրենց «տանիքը» լինի Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը. «Խորհրդակցեցինք, որոշեցինք, եթե պետք է, ուրեմն ինչպես բոլորը, այնպես էլ մենք: Մուծել ենք նրան այն բանի համար, որպեսզի մենք բիզնեսի հետ խնդիրներ չունենանք»,- ասաց Զուրաբ Շամոյանը: 
 
Hayacq.com-ի հարցազրույցը Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի, գործարար Զուրաբ Շամոյանի հետ
Hayacq.com-ի հարցազրույցը Զուրաբ Շամոյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանի հետ
Hayacq.com-ի հարցազրույցը Մարսերալ ընկերության պահեստապետ-գանձապահ Օմար Ջնդոյանի հետ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր