Եթե կա մեկը, ով Ծաղկազարդի օրը թույլ է տալիս 18 տարեկան երիտասարդի hարվածեն, ինքը ոչ հայ է, ոչ էլ քրիստոնյա          Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել       Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր    

16 նոյ 2018 20:50

Հուսով եմ` մենք ի վիճակի կլինենք և կկարողանանք այդ արարքին արժանի ապրել. Նիկոլ Փաշինյան

Հուսով եմ` մենք ի վիճակի կլինենք և կկարողանանք այդ արարքին արժանի ապրել. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն` այնտեղ բուժում ստացող տղաների հետ ընթրելու, կենտրոնում ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Փաշինյանը մոտեցել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի անդամներին ու ընկերներին, ովքեր կենտրոնում էին` նշելու հերոսի ծննդյան տարեդարձը:
«Այսօր մեր բոլորի սիրելի Ռոբերտի, ինչպես լսեցի` տղերքը ասում էին` Կյաժի ծննդյան օրն է: Խմենք նրա հերոսության կենացը, մեր բոլոր ընկած և ապրող հերոսների կենացը, մենք մեր կյանքով և գործունեությամբ արժանի լինենք նրանց հերոսությանը, զոհողություններին, որ նրանք արել են հանուն հայրենիքի, հայ ժողովրդի, մեզ բոլորիս: Հուսով եմ` մենք ի վիճակի կլինենք և կկարողանանք այդ արարքին արժանի ապրել»,- ասել է նա:
Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին, որ այս տարի արդեն երրորդ անգամ է իրենց հիշում, ինչին նա արձագանքել է, որ միշտ է իրենց հիշում, պարզապես երրորդ անգամ է այցելում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր