Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի անվան Հերոսների Վերականգնողական Քաղաքի մեկնարկն արդեն տրված է
Նախագծի մեկնարկն արդեն տրված է:
Նախագիծը կրելու է Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի անունը և կոչվելու է`«ՀՀ Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի անվան Հերոսների Վերականգնողական Քաղաք»:
Իսկ պուրակը կանվանակոչվի պատերազմում զոհված Վարդան Ամալյանի անունով:
«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ում առաջնային է համարվում հոգեկան առողջության կենտրոնի հիմնումը, որի նպատակն է հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ ապահովել այնտեղ բուժում ստացող անձանց հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնումը:
Բուժման առաջնահերթությունը տրվելու է հոգեկան առողջությանը, քանզի հոգեկան առողջությունը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, սեփական ներուժը գիտակցելու, կյանքի սթրեսային վիճակները հաղթահարելու, արդյունավետ աշխատելու, ինչպես նաև, հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու կարողությունը, որոշումներ կայացնելու և իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը:
Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ում հիմնվելու է նաև պրոթեզարան, որտեղ կկիրառվի աշխարհում հայտնի երկրների ժամանակակից փորձն ու մեթոդները:
Այն կլինի մի կենտրոն, որտեղ տարբեր երկրների մասնագետները և ընկերությունները կհիմնեն իրենց պրոթեզարանները սեփական մեթոդի զարգացման նպատակով, իսկ մեր մասնագետները զուգահեռաբար կվերապատարստվեն և այդ ամենի հիման վրա կշարունակեն այդ փորձի կիրառումը և սպասարկումը: Հեռանկարում կա հենց հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությամբ էլ սկսել նման տեսակի պրոթեզների արտադրություն:
Կարևոր է համարվում նաև «Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ում ստեղծել առողջապահական տուրիզմի զարգացմանը խթանող ենթակառույցներ, որպեսզի այդ կերպ տուրիստներից ներգրավված միջոցները ուղղորդվեն կենտրոնի շահառուների բուժմանը և կարիքների հոգմանը, այս կերպ երկիրը դարձնելով ավելի ճանաչելի:
Նախատեսվում է իրականացնել բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն կտան վիրավոր զինվորներին ձեռք բերել ժամանակակից մասնագիտություն, ստանալ կրթություն՝ իրենց հարմար պայմաններում, լինել մրցունակ աշխատաշուկայում: «Կրթական ծրագրեր իրականացնելիս հաշվի են առնվելու աշխատաշուկայի պահանջարկը, մասնագիտության արդիականությունը, վիրավոր զինվորի անձնական որակներն ու նախասիրությունները:
«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ի գերնպատակն է վերականգնողական բուժում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ինտեգրել հասարակությանը, ինչպես նաև նպաստել նրանց ինքնուրույնությանը և անկախությանը»:
Աանհրաժեշտ են միջոցներ որոնք կուղղվեն՝
1. Պատերազմի հետևանքով առողջական խնդիրներ ունեցող ՀՀ և ԱՀ քաղաքացիներին հրատապ բուժման նպատակով՝ թե ՀՀ-ում, թե արտերկրում բուժումն իրականացնելու համար:
2. Ենթակառույցների համար նախատեսված տարածքի ձեռք բերման և շինարարական աշխատանքների նպատակով:
3. Արտերկրում մասնագետների վերապատրատում:
4. Վերը նշված կառույցների համար բժշկական սարքավորումների և դեղորայքի ձեռքբերում:
5. Հիվանդներին տեղափոխելու նպատակով առաջին բուժօգնության մեքենաների ձեռքբերում:
6. Վերը նշված կառույցների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում (մահճակալներ և այլն):
7.Աջակցություն զոհված ազատամարտիկների, անհետ կորածների և վիրավորում ստացած զինվորների ընտանիքների սոցիալական աջակցություն:
Յուրաքանչյուր հայ մարդ պետք է գիտակցի, որ 44 օրյա պատերազմի արդյունքում զոհված հերոս տղաները չխնայեցին իրենց կյանքը հանուն պետության, ազգի և սերունդների ապագայի: Չարաբաստիկ պատերազմի արդյունքում ունեցանք նաև բազմահազար վիրավորներ, որոնք նույնպես պատրաստ էին զոհել իրենց կյանքը հանուն պետության և յուրաքանչյուր հայի արժանապատիվ ապրելու համար: Վիրավորում ստացածների մեծ մասը այսօր դեռ ոչ մի բուժում չի ստացել, կանգնած են ամենատարբեր խնդիրների առաջ, ուստի յուրաքանչյուր հայի արժանապատվության հարցը և պարտքի զգացումը պետք է լինի օգտակար լինել նրանց:
Նախագիծը հաջողությամբ ավարտելու և իր նպատակին ծառայեցնելու համար հարկավոր են բարերարներ, տարբեր կազմակերպություների հետ համագործակցություններ: Նախագիծն իրականացնողները դիմում են բոլորին՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։
Նախագծի հեղինակն է «Հերոսների Վերականգնողական Քաղաք» ՀԿ նախագահ Սուրեն Արեենցը:
Ներկայացնում ենք նաև բանկային հաշվեհամարները, որոնց կարող եք կատարել նվիրատվություն։
IDram 706242794
Ameria Bank
Credit Card
4083060010275804
AMD
1570013717050200
EUR
1570013717050146
USD
1570013717050101
RUB
1570013717050158
SUREN HAKOBYAN AREENTS
Hayacq.com