Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

17 նոյ 2018 15:14

Քոչարյանն արժանի է ցմահ բանտարկության. Արկադի Վարդանյան

Քոչարյանն արժանի է ցմահ բանտարկության. Արկադի Վարդանյան«Ես մշտապես ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ 1998 թվականին փաստացի եղել է հակասահմանադրական հեղաշրջման առաջին դերակատարներից մեկը։ Մարտի մեկի իրադարձությունների հետ կապված քննությունը, կարելի է ասել՝ 10 տարով ուշացած է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, վերջերս համաներմամբ ազատ արձակված Արկադի Վարդանյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշմանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Այն, որ Քոչարյանն իր իշխանության ընթացքում կատարել է ծանրագույն հանցագործություններ, այդ թվում նաև ազգային դավաճանություն, որևէ կասկած չի հարուցում։ Չգիտեմ, թե այդ ամենն ինչու է ձգձգվում, բայց, հավանաբար, այստեղ իր դերակատարությունն ունի նաև Ռուսաստանի ճնշումը։ Եթե հիշում եք՝ ոչ այնքան վաղ անցյալում Պուտինը ցուցադրաբար շնորհավորեց պարոն Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ, դա նշանակում է, որ Մոսկվան՝ հանձինս Պուտինի, «մեջք է կանգնում» Քոչարյանին։ Այն կուլիսային խաղերը, որ հիմա ծավալվում են դատարաններում՝ կապված է Ռուսաստանի ազդեցության հետ, բավականին ակտիվ խաղեր է տանում Մոսկվան։»․
Ըստ մեր զրուցակցի՝ Քոչարյանն արժանի է ցմահ բանտարկության, բայց եթե նա ցմահ դատապարտվի՝ կսկսի հերթով բացահայտել նորանոր հանցագործություններ, որոնց հետ անմիջական կապ ունի Ռուսաստանը. «Ես այդ մասին վաղուց եմ ասել և բազմիցս գրել։ Այսօր բացահայտվող բոլոր գործերը, վերջին հաշվով, բերելու են այն արմատներին, որ կապված է Ռուսաստանի հետ։ Ինձ թվում է, որ այստեղ հիմնական պատճառը Ռուսաստանի ճնշումն է։ Չկա այնպիսի գաղտնիք, որ ժամանակի ընթացքում չբացահայտվի»։
Արկադի Վարդանյանն ընդգծում է՝ մենք այժմ մոտենում ենք Մարտի մեկի գործի բացահայտմանը. «Իհարկե, Մարտի 1-ը իր հնչեղությամբ չափազանց կարևոր է, բայց Մարտի 1-ը երբևիցե չէր կարող լիներ, եթե բացահայտվեր 1998 թվականի հակասահմանադրական հեղաշրջումը։ Այդ ինչպե՞ս եղավ, որ այլ երկրի քաղաքացին եկավ և կարողացավ նախագահ դառնալ մեր երկրում։ Մենք բոլորս պարզապես ապշած էինք, Սահմանադրությամբ իրավունք չունեցող անձը գալիս ու իր թեկնածությունն է առաջադրում։ Պարզ է, որ տեղեկանքը կեղծ է։ Կա փաստ՝ վերջին տաս տարիների ընթացքում, եթե այդ անձը եղել է այլ պետության նախագահ, ապա ֆիզիկապես չէր կարող այդ տարիների ընթացքում բնակվել Հայաստանում։ Դա հասարակ տրամաբանություն է։ Իմ կարծիքով՝ այն ժամանակ եղավ շատ մեծ ողբերգություն մեր պետականության համար։ Քոչարյանի բեսպրեդելության, հետագայում նրա անբաժան գործընկեր Սերժ Սարգսյանի քաղաքականության պատճառով են բոլոր խնդիրները»։
Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ առաջիկայում ամեն ինչ կբացահայտվի։ «Որովհետև այսօր նաև Ռուսաստանի դիրքերն են թուլացած, եթե ուշադրություն դարձնեք՝ միջազգային ասպարեզում Ռուսաստանն օրեցօր ավելի ու ավելի է իրեն գցում մեկուսացման մեջ, սոցիալ-տնտեսական ճգնաժամ ապրում, ռուբլին օրեցօր իջնում է։ Մի խոսքով՝ գործերն այնքան էլ լավ չեն։ Ամեն դեպքում շախմատային տերմինոլոգիայում ցուգցվանգ է Ռուսաստանի մոտ, ամեն հաջորդ քայլն ավելի է բարդացնում վիճակը։ Այսպիսին է իմ գնահատականն ու ես այդպես եմ մեկնաբանում»,- եզրափակեց նա։

















Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր