Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

19 նոյ 2018 11:30

Թուրքիան բացե՞լ է Հայաստանի հետ սահմանը. թուրք դեսպանի՝ հրատապ հայտարարությունը

Թուրքիան բացե՞լ է Հայաստանի հետ սահմանը. թուրք դեսպանի՝ հրատապ հայտարարությունըՆախօրեին Թուրքիայի առաջատար ԶԼՄ-ից մեկը՝ Haberturk-ը¸ հղում անելով ASİMDER-ի՝ «հայերի չհիմնավորված պահանջների դեմ պայքարի» կազմակերպության ղեկավար Գեքսել Գյուլբեյի սենսացիոն այն հայտարարությանը¸ որ Թուրքիան հարյուրավոր հայկական բեռնատարների համար բացել է սահմանը: Նրա խոսքերով¸ Անկարան թույլատրել է 400 հայկական բեռնատարի ամեն տարի Տրապիզոնի նավահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել: Նման թույլտվություն տրվել է Վրաստանում Թուրքական դեսպանությունից:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az կայքը¸ վերը նշված լուրի հետ կապված խմբագրություն է զանգահարել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի մամուլի խոսնակ Համիդ Կարադենիզը՝ խնդրանքով հրատապ հրապարակել դեսպանի հերքումը: Ըստ Կարադենիզի¸ Haberturk-ը ստիպված կլինի հեռացնել այդ լուրը կայքից առաջիկա ժամերին: 
«Մի շարք ԶԼՄ-ի հրապարակումն այն մասին¸ որ Թուրքիան բացել է սահմանը հայկական բեռնատարների համար¸ չի համապատասխանում իրականությանը: Վրաստանում Թուրքիայի դեսպանության կողմից ՀՀ քաղաքացիներին տրված աշխատանքային վիզաները¸ հետագայում Տրապիզոնի նավահանգիստ ուղղվելու համար բեռնատար մեքենաներով չի հանդիսանում քննարկման առարկա»¸- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր