Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ          «Շահագրգիռ» միջազգային կառույցներն շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին       Երևանում՝ Հերացի փողոցում, բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը և «Mercedes»-ը, կան տուժածներ    

19 նոյ 2018 17:20

Տղան աղջիկ է ձևացել և ծնողների համար տան գումար վաստակել

Տղան աղջիկ է ձևացել և ծնողների համար տան գումար վաստակելԹայլանդում 12-ամյա տղան աղջկա կերպարանափոխվելու և Instagram-ում դիմահարդարման դասընթացներ կազմակերպելու հաշվին կարողացել է ծնողների համար տան գումար վաստակել, հաղորդում է Sora News 24 տեղեկատվական պորտալը:
Նես անունով դեռահասը դեռ մանկուց հետաքրքրվում էր մոր դիմահարդարման պարագաներով և փորձում դրանք իր վրա: Ծնողները չէին արգելում և օգնում էին խորհուրդներով:
Նեսը Instagram-ում դիմահարդարման դասընթացներ է կազմակերպում և ներկայացնում իր վառ կերպարները, որտեղ նրան հնարավոր չէր տարբերել աղջկանից:
Ժամանակի ընթացքում նա հայտնի է դառնում համացանցում. նրա @nes_tyyy անձնական էջը 291 հազար հետևորդ ունի, նրա հետ պայմանագրեր են կնքում հայտնի կոսմետիկ բրենդները, հրավիրում են նորաձևության ցուցադրությունների և հեռուստաշոուների: Վաստակած գումարով Նեսը կարողանում է տուն գնել ամբողջ ընտանիքի համար:
Նեսը խոստովանում է, որ դասընկերները ծաղրում են իրեն տարօրինակ նախասիրության համար, բայց ինքն ուշադրություն չի դարձնում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր