Տեսանյութ.Տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքն այնքան հասու չէր, որքան Հայ եկեղեցու զգուշավոր միտքը          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 27-ի համար       Մայիսի 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

19 նոյ 2018 18:50

Բելառուսը ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կմատակարարի Ադրբեջանին

Բելառուսը ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կմատակարարի ԱդրբեջանինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մինսկում կայացած բանակցությունների արդյունքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև՝ սպառազինության մատակարարման ոլորտում երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացման վերաբերյալ, հաղորդում է belta.by-ն:
«Ամենակարճ ժամկետներում այն կվերածվի պայմանագրի՝ Բելառուսից ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռքբերման համար»,- ասել է Ալիևը:
Բելառուսի նախագահը Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Ադրբեջանը Բելառուսի համար եղել ու շարունակում է մնալ հուսալի ռազմավարական գործընկեր»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր