Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ          Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները       Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը    

19 նոյ 2018 19:10

Բամիան կօգնի պայքարել դիաբետի, գաստրիտի, ավելորդ քաշի դեմ

Բամիան կօգնի պայքարել դիաբետի, գաստրիտի, ավելորդ քաշի դեմԲամիան հարուստ է կարևոր հանքանյութերով՝ կալցիում, մագնիում, կալիում, մանգան, ցինկ, պղինձ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ բամիան նաև սննդային մանրաթելեր, վիտամիններ է պարունակում, այդ թվում՝ A, C, K վիտամիններ:
Ամրացնում է իմունային համակարգը: Վիտամին C-ն կարևոր է իմունային համակարգի համար, իսկ բամիան կօգնի օրգանիզմը հագեցնել այս վիտամինով: Այս բանջարեղենը նաև հակաօքսիդանտ ազդեցություն ունի և կարող է պայքարել բջիջների վնասման դեմ:
Լավացնում է տեսողությունը: Բամիան վիտամին A է պարունակում, որն անհրաժեշտ է տեսողության պահպանման համար:
Օգնում է ազատվել մշտական հոգնածությունից: Ժամանակակից աշխարհում սա բավական տարավածված խնդիր է, կարող է վկայել նաև որոշ հիվանդությունների առկայության մասին: Բամիան կօգնի նաև պայքարել այս խնդրի դեմ:
Կարող է օգնել կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Բամիայի օգտագործումը կօգնի կարգավորել խոլեստերինի մակարդակը, կանխարգելել ճարպերի կուտակումն անոթներում:
Օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Այս բանջարեղենը կարող է օգնել վերահսկել նաև արյան մեջ շաքարի մակարդակը:
Հագեցնում է: Բամիան բջջանյութ է պարունակում, որն օգնում է երկար ժամանակ հագեցածության զգացում ունենալ, պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ:
Ամրացնում է ոսկորներն ու դրական ազդում արյան կազմի վրա: Բամիան մեծ քանակով K վիտամին է պարունակում, որն անհրաժեշտ է ոսկորների և արյան համար:
Կարող է օգնել կանխարգելել գաստրիտի և ստամոքսի խոցի առաջացումը: Բամիան կարող է օգնել կանխարգելել բորբոքումը՝ նվազեցնելով գաստրիտի և ստամոքսի խոցի զարգացման հավանականությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր