Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև          Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես       Եթե Երևանը գտնում է, որ ԵՄ-ում ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, կարող է կատարել նման ընտրություն, բայց ոչ մեր հաշվին    

22 նոյ 2018 16:50

Հայտնի է Փաշինյանի նախաձեռնած երթի երթուղին

Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթի իրազեկումը։
«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 19.11.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Արմեն Խոջոյանի և Վահագն Հովակիմյանի իրազեկումը՝ նոյեմբերի 24-ին` ժամը 10.00-22.00 Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ Դավիթ Բեկի 286 – Գայի պողոտա – Ռուբինյանց փողոց – Դավիթ Անհաղթի փողոց – Կոմիտասի պողոտա – Վ. Վաղարշյան փողոց – Դավթաշենի կամուրջ – Եղվարդի խճուղի – Լենինգրադյան փողոց – Սեբաստիայի փողոց – Րաֆֆու փողոց – Բագրատունյաց պողոտա – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց – Տ. Մեծի պողոտա – Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»,– այս մասին ասել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Երթը տեղի կունենա նոյեմբերի 24–ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր