Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

22 նոյ 2018 17:58

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ էՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, նոյեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վայքի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 
Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր:
Ձյան առատ տեղումների պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր