Ձյուն, բուք, մերկասառույց, ՀՀ տարածքում կան բազմաթիվ փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Հունվարի 2-ին՝ ժամը 10:35-ի դրությամբ, Սպիտակ-Գյումրի, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր -Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Հունվարի 2-ին՝ ժամը 10:55-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Հունվարի 2-ին՝ ժամը 11:20-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սաստիկ բքի պատճառով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է բքի պատճառով։
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Աշտարակի, Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գավառի, Ճամբարակի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները:
Նորավան-Լծեն-Տաթև, Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Լանջառ-Լուսաշող (բուք), Երասխ-Զանգակատուն (բուք), Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները, և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Տիգրանաշենի ոլորանները (մառախուղ), Արթիկ-Մարալիկ, Զանգակատուն-Երասխ և Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհները (բուք) դժվարանցանելի են։
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բուք է։
Վեդի-Ավշար ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է։
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի մարզերում, Ապարանի, Արագածի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
