Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

29 նոյ 2018 18:00

Թունավոր օձերով սպառնալով՝ տղամարդը բռնաբարել է կնոջը, իսկ հետո մահացել սողունի խայթոցից

Չինաստանում Ֆան ազգանվամբ տղամարդը բռնաբարել է կնոջը՝ նրան սպառնալով թունավոր օձերով, փոխացում է The Mirror պարբերականը: Դրանից հետո սողուններից մեկը խայթել է տղամարդուն, և նա մահացել է:
Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի հարավարևելյան Ցզյանսի նահանգի Ֆուչժոու քաղաքում: Կինը ոստիկանությանը հայտարարել է, որ Ֆանն իրեն խաբեությամբ հյուրանոցի սենյակ է տարել և ստիպել սեքսով զբաղվել՝ երեք թունավոր օձի ցույց տալով:
Դրանից հետո նա ոստիկանություն է գնացել, իսկ Ֆանը՝ լոգասենյակ՝ սողունների հետ խաղալու:
Հյուրանոցում ոստիկանները գտել են տղամարդու մարմինը, որը մահացել է օձի խայթոցից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր