Հուլիսի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սպիտակում օձի խայթոցով երկու երեխա է հիվանդանոց տեղափոխվել    

16 հուլ 2025 22:11

Սպիտակում օձի խայթոցով երկու երեխա է հիվանդանոց տեղափոխվել

Սպիտակում օձի խայթոցով երկու երեխա է հիվանդանոց տեղափոխվելՍպիտակում օձի խայթոցով 2 երեխա է հիվանդանոց տեղափոխվել, հայտնում է Սպիտակի բժշկական կենտրոնը։ 

Այսօր՝ հուլիսի 16-ին, կեսօրին մոտ Սպիտակի բժշկական կենտրոն  է ընդունվել  11-ամյա երեխա՝ օձի խայթոցով։ Հարազատների փոխանցմամբ՝ օձը երեխային խայթել է նախորդ օրը, ինչի մասին սակայն իրենք իմացել են այսօր եւ անմիջապես տեղափոխել հիվանդանոց։ 

Արդեն ԲԿ-ում շտապ կարգով կազմակերպվել են համալիր բոլոր հետազոտությունները։ Իրականացվել է օձի խայթած վերքի առաջնային մշակում, ցուցաբերվել համապատասխան բուժօգնություն։ Երեխայի վիճակը  գնահատվում լավ։

Խորհրդակցություն է իրականացվել մարզի գլխավոր վարակաբանի հետ, տեղեկացվել  է նաեւ ՀՎԿԱԿ-ին։

Օձի խայթոցով  մեկ այլ  տուժած էլ բժշկական կենտրոն է դիմել ժամը 19։00-ի սահմաններում։ 

Այս դեպքում էլ օձը խայթել էր 14-ամյա երեխայի։ Տեղեկացվել են բոլոր կառույցները, այդ թվում` ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային վարչությանը: Վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի հանձնարարականով ժամանել են նաեւ Սպիտակի ՀՓՋ-ի փրկարարները: 
Տուժածն ստացել է անհրաժեշտ համապատասխան բուժօգնություն, այդ թվում` հակաթույն։

Հարգելի քաղաքացիներ, օձի խայթոցի ցանկացած դեպքի ժամանակ  անհապաղ դիմեք բժշկական կենտրոն՝ անհրաժեշտ բուժօգնություն, այդ թվում՝ հակաթույն ստանալու համար։ 

Ինքնաբուժումը վտանգավոր է և կարող է բարդությունների պատճառ դառնալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր