Սպասվում են տեղումներ ձյան տեսքով, եղանակն առաջիկա օրերին          Ճապոնիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել       Կարմիր խաչը դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել է Ադրբեջանում պահվող հայերին    

30 նոյ 2018 17:05

Փեսացուն տարօրինակ ծեսից հետո փախել է հարսանիքից և վթարի ենթարկվել

Փեսացուն տարօրինակ ծեսից հետո փախել է հարսանիքից և վթարի ենթարկվելՉինաստանում գոյություն ունի տարօրինակ հարսանեկան ծես, երբ հարսանիքի ժամանակ հարսնացուի հարազատներն ու բարեկամները ծեծում են փեսային: Սակայն 24-ամյա Այ Հուանտաոն չի դիմացել կտտանքներին և փորձել է փախչել, ինչի արդյունքում հայտնվել է մայրուղու վրա և վրաերթի ենթարկվել, հաղորդում է South China Morning Post-ը:
Տղամարդը պատմել է, որ հարսանիքի օրը ընկերները հավաքվել են հարսնացուի տանը և սկսել ծաղրել իրեն. նրա վրա ձվեր են շպրտել, գարեջուր, թանաք լցրել, իսկ հետո կապել են լապտերի սյանը և սկսել բամբուկե ձողերով խփել: Ենթադրվում էր, որ այս ամենը կօգնի տոնական մթնոլորտի ստեղծմանը:
Փեսացուն վրաերթի արդյունքում գլխուղեղի բազմաթիվ վնասվածքներով և արյան զեղումով տեղափոխվել է հիվանդանոց:
Արարողության հյուրերը, որոնք մասնակցել են փեսային ծաղրուծանակին, ընդունել են, որ տեղի ունեցածում կա նաև իրենց մեղքի բաժինը: Նրանք գումար են հավաքել Հուանտաոյի բուժման համար: Փեսայի հարազատները հրաժարվել են նրանց պատասխանատվության ենթարկելուց:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր