Մայիսի 19-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են          Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի       Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում    

30 նոյ 2018 21:45

Տիգրան Պետրոսյանի վերջին ցանկությունը

Տիգրան Պետրոսյանի վերջին ցանկությունըԲարևի փոխարեն ասացին, որ շախմատի ֆեդերացիայի նախագահն է ինձ փնտրում: 
 
«Տիգրանի վիճակը շատ վատ է»,-ասաց Հայաստանի նախկին չեմպիոն, գիտելիք ընկերության նախագահ, Հայաստանում առաջին շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն, աշխարհի 9-րդ չեմպիոնի մարտավկա և ընկեր Լորիս Քալաշյանը:
«Նոր հետը խոսեցի՝ Սևանի իշխան և տոլմա է ուզել, երեկոյան Մոսկվա եմ գնում, տոլմա արդեն պատվիրել եմ, արի դու գնա Սևան իշխան բեր»: 
-Երևանում էլ կա, ասացի: 
-Չէ, պայմանավորվել եմ, ուզում եմ ամենաթարմը:
 
Այսօր արդեն, երբ Տիգրան Պետրոսյանի նկարով հայկական 2000 դրամանոց է թողարկվում, սիրտս ուրախությամբ է լցվում, վերջապես կես դար անց Հայաստանում հասկացան, թե ինչ էր նշանակում 1963թ. երկաթե Տիգրանի՝ աշխարհի շախմատային թագը նվաճելը:
Մեծ հայը Հայաստանը ճանաչել տվեց, իսկ հայ մտավորականությունը, ոգևորված 1963, 1966թթ. նրա հաղթանակներով, պահանջատիրական ոգու ահեղ ձայն հնչեցրեց աշխարհով մեկ:
 
Տոլման ու իշխանը կարոտի խնդիրը լուծեցին, բայց ի զորու չէին փրկելու մեծ հային:
 
Չեմպիոնին Հայաստանում հուղարկավորելու բանակցությունները Հայաստանի գործող իշխանությունների հետ ապարդյուն էին, քանի որ կինը՝ Ռոնան համաձայն էր միայն Կոմիտասի այգու պանթեոնի տարբերակին: 
Տիգրան Պետրոսյանը իր հավիտենական հանգրվանը գտավ Մոսկվայի հայկական հանգստարանի  եկեղեցու բակում:
Հովիկ Խալիկյան

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր