Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

01 դեկ 2018 15:33

Գորբաչովը նշել է Բուշ ավագի ավանդը սառը պատերազմի դադարեցման գործում

Գորբաչովը նշել է Բուշ ավագի ավանդը սառը պատերազմի դադարեցման գործումԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը խոր ցավակցություն է հայտնել ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշի մահվան կապակցությամբ:
«Խորապես ցավակցում եմ Ջորջ Բուշի ընտանիքին եւ բոլոր ամերիկացիներին ԱՄՆ 41-րդ նախագահի մահվան կապակցությամբ»,- ասել է նա «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում:

«Այս մարդու հետ կապված շատ հիշողություններ ունեմ: Մեզ բախտ է վիճակվել միասին աշխատել վիթխարի փոփոխությունների տարիներին: Դա դրամատիկական ժամանակ էր, որը բոլորից ահռելի պատասխանատվություն էր պահանջում: Արդյունքը եղավ սառը պատերազմի եւ միջուկային սպառազինության մրցավազքի դադարեցումը»,- հավելել է Գորբաչովը:
«Ես արժանին եմ մատուցում այդ պատմական ձեռքբերման մեջ Ջորջ Բուշի ավանդին: Նա իսկական գործընկեր էր»,- շեշտել է նա:
«Ռաիսա Մաքսիմովնայի հետ մենք շատ էինք գնահատում շփումների ժամանակ Ջորջ եւ Բարբարա Բուշերին, նրանց ամբողջ մեծ եւ բարեկամական ընտանիքին հատուկ ուշադրությունը, բարյացակամությունը եւ սրտաբացությունը»,- նշել է Գորբաչովը:
Նա վստահ է, որ «քաղաքական գործիչ եւ մարդ Ջորջ Բուշի հիշատակը երկար կպահպանվի մարդկանցից շատերի սրտերում»:
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը 94 տարեկանում մահացել է Հյուսթոնում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր