Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

04 դեկ 2018 10:59

Օդերեւութաբանները նախազգուշացնում են.Ձմռան համար ռեկորդային ջերմաստիճան է հաստատվել

Օդերեւութաբանները նախազգուշացնում են.Ձմռան համար ռեկորդային ջերմաստիճան է հաստատվելՁմռան համար անսովոր բարձր ջերմաստիճան է հաստատվել Ճապոնիայի մեծ մասում: Այդ մասինշ հայտնել է NHK հեռուստաընկերությունը: Դեկտեմբերի առաջին օրերին Տոկիոյում սովորական ջերմաստիճանը +10 է: Մի քանի շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է +25 աստիճանը: Օիտա հարավային պրեֆեկտուրայում ջերմաչափի սյունը հասել է +26.5 աստիճանի, ավելի հյուսիս ընկած Սիմանեում եւ Ֆուկուոկայում՝ +25 աստիճանի նշագծին:

Դեկտեմբերի 4-ին շատ տաք է Տոկիոյում: Ցերեկը գրեթե չեք հանդիպի վերնահագուստով մարդկանց, ոմանք նույնիսկ հանում են բաճկոնները եւ մնում վերնաշապիկով: Կեսօրին Ճապոնիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը կազմել է +22 աստիճան: Նույնիսկ Ճապոնիայի ամենահյուսիսային կղզում՝ Հոկայդոյում, երեքշաբթի +16 աստիճան է:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ հնարավոր են ամպրոպ ու մրրկասյուներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր