Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 դեկ 2018 21:38

Ընտրարշավի չերնաժոպիները

Ընտրարշավի չերնաժոպիներըՍև գույնը սգի, մթի, խավարի խորհրդանիշն է և զարմանում եմ, որ հանրապետական կուսակցությունը հպարտությամբ ստանձնել է այդ դերը: 
 
Թավշյա հեղափոխությունից հետո, հանրապետականի գործիչները սև կատվի դեր են կատարում, երբ ճանապարհդ հատում են՝ վատ կանխազգացում է առաջանում: Խորհրդային Ռուսաստանում սևերին՝ հիմանականում ադրբեջանցիներին, չերնաժոպի էին անվանում: Նույն տրամաբանությամբ այսօր կարող ենք ասել հանրապետականներից շատերը գոհ են ընտրարշավի չերնաժոպիի իրենց կարգավիճակից:
 
Մասնավորապես, հինգ համարի տակ հանդես եկող «համրապետական կիսատպաշտպան». թերևս այն կրթական գենոցիդը, որ իրագործեցիր Հայաստանում, պետք է, որ ամենաքիչը խոսեիր: Եթե Ծառուկյանը քեզ ներել է, որում կասկածում եմ,  ժողովուրդը՝ չի ների:
 
Ութ տարվա ուսումնական ծրագիրը, որ կարող է յուրացնել ցանկացած միջակ հայ դպրոցական, տասներկու տարով պարտադրել հայ երեխաներին, նրանց չորս տարի պարապության մատնել, գցել աղանդավորների գիրկը կամ ստիպել շախմատ խաղալ. սրա պատասխանը դեռ տալու ես: 
Ի դեպ տեղյակ պահեմ, որ շախմատում սպիտակները առավելություն ունեն:
 
Հովիկ Խալիկյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր