Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

07 դեկ 2018 18:00

Փաշինյանն ու Ալիևը գաղտնի հանդիպել են

Փաշինյանն ու Ալիևը գաղտնի հանդիպել ենՍանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, հայտնել է Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը:
«Զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցը»,- ասել է Հաջիևը։ «Շփման գծի ու պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է տիրում, որը շատ լավ նախադրյալ է հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ առարկայական ու ինտենսիվ բանակցություններ վարելու համար։ Դա ամենևին էլ չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անթույլատրելի ստատուս քվոյի պահպանմանը», - հավելել է նա։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ձերբակալված անձանց փոխանակման հարցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր