Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ          Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը       Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը    

09 դեկ 2018 11:05

Ես որևէ բան չեմ արել, որի համար կամաչեմ

4/35 ընտրատեղամասում քվեարկեց նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա նշեց, որ ընտրակաշառքի վերաբերյալ այս պահին որևէ տեղեկություն չունեն, լինելու դեպքում՝ իրավապահներն անմիջապես կարձագանքեն: Խոսելով Ռ. Քոչարյանի կալանավորման ու նրա փաստաբանների հայտարարության մասին, ասաց. «ՔՕ-ում կան հստակ հոդվածներ, որոնցով մեղադրվում է երկրորդ նախագահը»: Անդրադառնալով իր և Ն. Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանը, հայտարարեց. «Մասամբ մոնտաժված է, այսինքն՝ մոնտածված է այնքանով, որ այն մասերը, որ ձեռք չէին տալիս գաղտնալսողներին, հանված էին: Վարչապետին, երբ ԱԱԾ տնօրենը զեկուցում է մի տեղեկատվություն, չի մանրամասնում՝ որտեղից դա ստացավ, ինչ զանգեց, ասեց, այսինքն՝ ամփոփվում է հակիրճ: Դրա համար էլ հակիրճ կպցրած է:
 
Վարչապետն ասաց՝ ապահովի դատարանի անկախությունը, որպեսզի որևէ մեկը ճնշում չգործադրի... Ես չեմ կանխորոշել ելքը... չէ, ես չգիտեմ, որ Քոչարյանը կկալանավորվի... Ես որևէ բան չեմ արել, որի համար կամաչեմ: Ինչ եղել ա, եղել ա, ինչ որ կա՝ լսվել ա, չեմ կարծում, որ մի սարսափելի բան ա եղել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր