Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

09 դեկ 2018 11:53

Դավիթ Շահնազարյանին բերման ենթարկելու իմաստ չկա,արժեք չունեն նրա ասածները

 

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է ՀՀԿ-ական Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու հարցին:
«Ծանուցագիր ենք ուղարկել, հրավիրվել է ԱԱԾ՝ իր կողմից արված առերևույթ հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Դավիթ Շահնազարյանը, գիտեք, չի ներկայացել ԱԱԾ, չի ներկայացրել որևէ հիմնավորող փաստարկ, այլ հայտարարել է, որ դրանք քաղաքական հայտարարություններ են: Ես այսօր ուզում եմ կոչ անել բոլորին, քաղաքական, պետական գործիչներին, առհասարակ բոլոր քաղաքացիերին, ովքեր ունեն տեղեկություններ, որոնք կհիմնավորեն այն պնդումը, որ Արցախին կամ ՀՀ-ին սպառնում է որևէ սպառնալիք, այսինքն՝ կա դավադրություն, որի արդյունքում պետք է հանձնվի Արցախը կամ Արցախի հատվածի որևէ մաս, գալ ԱԱԾ և տալ համապատասխան հաղորդում»,- ասաց Վանեցյանը:

Շահնազարյանի մասով նա նշեց, որ եթե մարդը հրաժարվում է  գալ, դա փաստացի ապացուցում է, թե ինքն ինչ նպատակներ է հետապնդել:
Վանեցյանն ասաց, որ Շահնազարյանին բերման ենթարկելու հիմք չունեն, որովհետև եթե նա հայտարարություն է անում, որից հետո չի գալիս ու պաշտոնական տեսք չի տալիս այդ հայտարարությանը, չի պնդում, ուրեմն բերման ենթարկելու միտք չկա, ոչ էլ հիմք կա: «Բոլորը կգնահատեն Դավիթ Շահնազարյանի ասածներն իրականությանը համապաատսխանում են, արժեք ունեն, թե արժեք չունեն: Խրոխտ ձայնով ու դեմքի լուրջ արտահայտութամբ արված հայտարարությունները միշտ չէ, որ շատ լուրջ պետք է վերաբերվել»,- հավելեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր