Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել խաղաղությունն ամբողջական հաստատված է          Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ       Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին    

09 դեկ 2018 19:30

Ոստիկանությունը հերքել է ընտրացուցակում մահացած անձի տվյալների հայտնվելու մասին տեղեկատվությունը

Ոստիկանությունը հերքել է ընտրացուցակում մահացած անձի տվյալների հայտնվելու մասին տեղեկատվությունըՈստիկանությունը պարզաբանել է զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը, համաձայն որի՝ թիվ 8/25 ընտրատեղամասում, որը տեղակայված է Երևանի թիվ 31 դպրոցում (Հ. Հովսեփյան 2), ընտրացուցակում հայտնաբերվել է ընտրող` 27.09.1937թ. ծնված Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն երկու տարի է` մահացած է:
«Տեղեկացնում ենք, որ 8/25 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում 27.09.1937թ. ծնված անհատական տվյալներով անձ առկա չէ, առավել ևս Ք.Թ. անհատական տվյալներով (ըստ երևույթին Ք.Թ.-ն ազգանվան և անվան սկզբնատառերն են)։
Հիշեցնում ենք, որ ոստիկանության ուժերով նախնական ցուցակները հրապարակելուց հետո մինչև վերջնական ցուցակների հրապարակման պահը հայտնաբերվել են մոտ 2.700 մահացած անձանց տվյալներ»,- նշված է ՀՀ ոստիկանության պարզաբանման մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր