Կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Ակցիայի մասնակիցը ստացել է ոտքի կոտրվածք          Տեսանյութ.Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև       24 ժամով կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը    

10 դեկ 2018 11:17

Կան նաև նման կարծիքներ.Նա պոպուլիստ է ու ստախոս. մինչ գարուն մարդկանց աչքերը կբացվեն

Կան նաև նման կարծիքներ.Նա պոպուլիստ է ու ստախոս.  մինչ գարուն մարդկանց աչքերը կբացվենԲազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ անդրադարձել են դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Մասնավորապես՝ բրիտանական The Guardian-ը գրում է, որ «բարեփոխիչ» Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տարել այս ընտրություններում: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ձայների 70.43%-ը:

«Թերթի նախկին գլխավոր խմբագիրը դրամատիկ անցում կատարեց ղեկավարների այն շրջանակից, որոնք 1990-ական թվականների վերջից կառավարում էին Հայաստանում»,- գրում է պարբերականը:

Մինչդեռ BBC-ն Փաշինյանի թիմի հաղթանակը «համոզիչ» է որակում:

Աղբյուրը նաև նկատում է, որ սովորաբար Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են  խարդախություններով ու ձայների գնման պրակտիկայով, սակայն դեկտեմբերի 9-ի ընտրությունները լուսաբանող լրագրողները նշել են, որ այս անգամ  միանգամայան տարբերվող ընտրությունների հույս են տեսնում:

Միևնույն ժամանակ աղբյուրը մեջբերում է Հանրապետական կուսակցության անդամ, ընտրություններին որպես թեկնածու մասնակցած Արմեն Աշոտյանի տեսակետը, համաձայն որի երկրի բազմակուսակցական ժողովրդավարությունը վտանգում է «հետհեղափոխական էյֆորիան», ինչն էլ նա ենթադրել է տեսնել քվեարկության արդյունքների ամփոփումից հետո:

France 24-ն իր հերթին նշում է, որ ընտրողների մեծ մասն ընտրատեղամասեր է գնացել Փաշինյանի նախընտրական խոստումներով խանդավառված:

Աղբյուրը մեջբերել է ոլորտի վերլուծաբանների կարծիքը, համաձայն որի արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառն այն է, որ Փաշինյանի վարկանիշն այժմ բարձրագույն կետին է:

«Ընտրությունները կազմակերպվել են հեղափոխական էյֆորիայի ալիքի վրա: Սակայն ընտրություններից հետո այդ հուզականությունն անխուսափելիորեն կթուլանա և Փաշինյանն իր թիմի հետ կառերեսվի իրականությանը»,-մեջբերել է աղբյուրը վերլուծաբան Գևորգ Պողոսյանի տեսակետը:

Yahoo News-ը գրում է, որ արտահերթ ընտրություններում տարած հաղթանակը հնարավորություն կտա Փաշինյանին կոնսոլիդացնել իշխանությունը:

Հեղինակավոր Washington Post-ը նկատում է, որ «խարիզմատիկ» Փաշինյանի վարկանիշն առավել բարձր է երիտասարդների շրջանում՝ չնայած, որ այստեղ ևս կա տարակարծություն:

«Փաշինյանը նոր կյանք է հաղորդել մեզ: Ես հավատում եմ Հայաստանի ապագային»,-մեջբերում է  աղբյուրը ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի համակիր  Գրիգոր Մելիքսեթյանի խոսքը:

Նրան հակադարձում է մեկ այլ ընտրող Բելլա Նազարյանը, որի համոզմամբ  Փաշինյանը հմտորեն մանիպուլյացիաներ են անում ժողովրդի փայփայած հույսերի հետ:

«Նա պոպուլիստ է ու ստախոս: Հույս ունեմ, որ գոնե մինչ գարուն մարդկանց աչքերը կբացվեն»,-ասել է Նազարյանը:

Վերջինիս հետ համակարծիք է նաև 37-ամյա ինժեներ Սահակ Մխիթարյանը, որին անհանգստացնում է Փաշինյանի «բաժանարար հռետորաբանությունը»:

«Նա ցանկանում է ներքին թշնամիներ ստեղծել ու ատում է նրանց, ովքեր չեն կիսում իր գաղափարները»,-նշել է ընտրողը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր